Իրանում ձերաբակալվել է լրտեսության համար կասկածվող Ֆրանսիայի քաղաքացի: Ինչպես հայտնում է Fars գործակալությունը, նա ձերբակալվել է Թեհրանում՝ զորամասերից մեկից ոչ հեռու:
Նշվում է, որ Ֆրանսիայի քաղաքացին ձերբակալման ժամանակ հայտարարել է, որ զբոսաշրջիկ է, սակայն ոչ մի փաստաթուղթ չի ներկայացրել: Նրա անուն-ազգանունը դեռևս չեն հաղորդվում:
Նշենք, որ որոշ ժամանակ առաջ Իրանում ձերբակալվել էր լրտեսության համար մեղադրվող Ֆրանսիայի կին քաղաքացի Կլոտիլդա Ռայիսը:









































