Thursday, 02 07 2026
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՀ դեսպանն ու Լիբանանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քննարկել են ոլորտային հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Հայաստանի և Կորեայի ՇՄ նախարարները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Արևելագիտության ինստիտուտի և Մանկավարժական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Հորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրեր
Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են․ ԿԳՄՍՆ
Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, այնուհետև տեղումներ են սպասվում. Սուրենյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն
Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն
ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել
23:25
Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
23:24
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև
20:54
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին

«Ում կովը բառաչի, ձերը թող լռի». ժողովուրդը սկլերոզով չի տառապում ու հստակ գիտի, որ այս ամենի մեղավորը հենց ՀՀԿ-ն է

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցությունների և դաշինքների նախընտրական քարոզարշավը մոտենում է ավարտին։ Քաղաքագետների և փորձագետների կարծիքով՝ մենք այդպես էլ քաղաքական պայքարի ականատեսը չեղանք։ Մասնակցող ուժերը պայքարը տարան ոչ թե բովանդակության, այլ անձնական դաշտում։ Բացի այդ՝ ակնհայտ ֆավորիտ ուժը թիրախավորել է ակնհայտ մերժված ուժին, ինչի արդյունքում էլ գուցե շահել են մասնակցող մնացած ընդդիմադիր ուժերը։

Ինչպես հայտնի է, մի շարք քաղաքական ուժեր վերջին պահին հրաժարվեցին ընտրություններին մասնակցելուց՝ որպես հիմնական պատճառաբանություն բերելով Սահմանադրության և Ընտրական օրենսգրքի չփոխվելու հանգամանքը։

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց՝ քարոզարշավին հետևում է և ունի մեկ կարևոր դիտարկում. «Գուցե շատ նեղ մասնագիտական և շատ բարդ բան է, բայց մարդիկ ի վիճակի չեն ընկալելու։ Ընդհանրապես այս ընտրություններն ապօրինի են։ Ընտրությունները պետք է կապված լինեին կառավարական ճգնաժամի հետ։ Կառավարական ճգնաժամը կապված է վարչապետի բացակայության հետ՝ նրա տեղը թափուր մնալու, որի մասերից է հրաժարական տալը, մահանալը կամ որևէ այլ պատճառով չլինելը։ Հիմա մեր վարչապետի տեղը թափուր չի մնացել, հետևաբար կառավարության հրաժարականի հարց չի եղել, նա եղել է իր տեղում՝ թեկուզ որպես պաշտոնակատար, ներկայացվել է կեղծ կառավարական ճգնաժամ, խորհրդարանի կեղծ լուծարում, և հետևաբար ընտրությունները կեղծ են։ Սա է, որ ոչ ոք չի գիտակցում»։

Միևնույն ժամանակ մեր զրուցակիցը նշեց՝ նույնիսկ նրանք, ովքեր իրենց հեղափոխական են համարում, առաջնահերթ խնդիր չեն համարում ընտրությունների ընթացքում խոսել ամենակարևոր բանի՝ Սահմանադրության մասին. «Մի քանի ուժեր կան, որոնք խոսում են այդ մասին, բայց նրանք էլ ինչ-որ նկատառումների մասին են խոսում, օրինակ՝ պետք է նախագահական կառավարման համակարգ լինի։ Քաղաքացու մասին չեն խոսում, կամ եթե խոսում են նախագահականի մասին, ասեք, որ նախագահականի դեպքում քաղաքացու դերակատարությունը կավելանա։ Մյուսն էլ, որ ասում է՝ խորհրդարանականը լավն է, հստակ ասեք՝ դու հո էշ չե՞ս, իդիո՞տ ես, հենց այդ բառերով պետք է ասել, դու քաղաքացու իրավունքները սահմանափակում ես ու համարում ես, որ լա՞վ բան ես անում։ Եթե իդիոտ ես, գնա իդիոտանոց, ոչ թե խորհրդարան»։

Պարույր Հայրիկյանն ընդգծեց, որ ինքը մի որոշ ժամանակով բացակայելու է, բայց իր կուսակցության անդամներն ու համակիրները Սահմանադրության փոփոխության շուրջ քննարկումները շարունակում են. «Պետք է արձանագրեմ, որ այս խնդրի մասին խոսում է «Քաղաքացու որոշում» կուսակցությունը, բարեբախտաբար մարդիկ հասկանում են խնդրի կարևորությունը»։

Դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին չի մասնակցում նաև «Ժառանգություն» կուսակցությունը։ Որպես հիմնական պատճառաբանություն կուսակցությունն իր տարածած հաղորդագրության մեջ նշել էր՝ Ընտրական օրենսգրքի, հետևաբար նաև ռեյտինգային ընտրակարգի պահպանումը։

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Սուսաննա Մուրադյանը հույս հայտնեց, որ ընտրությունները կանցնեն ազատ, արդար և թափանցիկ։ Ինչ վերաբերում է քարոզարշավին, մեր զրուցակցի դիտարկմամբ՝ նկատելի են քաղաքական պայքարի էլեմենտներ. «Կան նաև այլ դրսևորումներ, որի մասին չէի ցանկանա խոսել։ Ընդհանրապես նորմալ քարոզարշավ է, միայն զարմանում եմ ՀՀԿ-ի ակտիվության վրա»։

Շարունակելով իր միտքը՝ Սուսաննա Մուրադյանն ընդգծեց. «Ռուսը մի այսպիսի խոսք ունի՝ ում կովը բառաչի, ձերը թող լռի ու նստի։ Գոնե ժողովրդի աչքին չերևան, գոնե թաքնվեն մի տեղ ու մտածեն՝ ո՞նց են ապաշխարելու։ Ինձ համար տարօրինակ է իրենց անսահման ակտիվությունը, և մեկ-մեկ ինձ թվում է, որ իրենք միտումնավոր են իշխանությունների հասցեին որևէ բան ասում, որպեսզի պատասխան ստանան ու իրենց անունը շրջանառվի։ Բայց նաև կա ժողովրդի հստակ կարծիք՝ որևէ մեկը սկլերոզով չի տառապում, այս ամենի մեղավորը հենց ՀՀԿ-ն է»։

Սուսաննա Մուրադյանն ասաց, որ հետևում է քարոզարշավի ընթացքին, ունի իր դիտարկումները: «Իհարկե, կան տարբեր դրսևորումներ հանրության զգացմունքների վրա ազդելու՝ երբեմն նաև սուտ խոսելու միջոցով, որոշ դեպքերում նշվում են խնդիրներ՝ առանց առաջարկելու դրանց լուծման մեխանիզմները։ Կուզենայի, որ ազատ ընտրություններ լինեին, ու քվեարկողն ինքը որոշի, թե որ ուժին է նախընտրություն տալիս»,- եզրափակեց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում