Լոս Անջելեսում անցկացվեց «Գրեմմի» 56-րդ մրցանակաբաշխությունը՝ հայտնում է filmpro.ru-ն:
Փոլ Մաքքարտնին «Գրեմմի» է ստացել «Լավագույն երաժշտական ֆիլմ» անվանակարգում՝ Live Kisses ֆիլմի համար: Նա ոսկե գրամոֆոն է ստացել նաև Cut Me Some Slack կոմպոզիցիայի համար, որը ստեղծվել էր նախկին բիթլի ու Nirvana խմբի երաժիշտների հետ: Այն ճանաչվել է «Լավագույն ռոք երաժշտություն»:
«Լավագույն սաունդթրեքների հավաքածու» է ճանաչվել Դեյվ Գրոլի Sound City: Real To Reel ալբոմը՝ «Ձայնի քաղաք» ֆիլմի համար, որը լեգենդար Sound City ստուդիայի մասին է, որտեղ ձայնագրվել են Fleetwood Mac-ն ու Nirvana-ն:
«Լավագույն օրիգինալ սաունդթրեք» անվանակարգում հաղթող է ճանաչվել Թոմաս Նյումանի աշխատանքը՝ «007 «Սքայֆոլ» կոորդինատները» ֆիլմի համար, որն ավելի վաղ արժանացել էր BAFTA-ի մրցանակի:
«Սքայֆոլ կոորդինատներում», ըստ ժյուրիի, հնչել է նաև կինոյի համար գրված լավագույն երգը. բրիտանացի երգչուհի Ադելն արժանացել է ոսկե գրամոֆոնի Skyfall թրեքի համար:
Այսպիսով՝ Ադելը իր կարիերայի ընթացքում ստանում է 11-րդ «Գրեմմի»-ն:








































