Սիրիացի զինծառայողները կականազերծեն Քաբունի՝ Դամասկոսի հյուսիսային արվարձանի փողոցները: Ինչպես հաղորդում է «Ալ-Մայադին» հեռուստաալիքը, հունվարի 27-ին ուժի մեջ է մտել այս շրջանում գրոհայինների հետ զինված ընդդիմության հրադարարի մասին համաձայնագիրը:
Նրանք դադարեցրել են կրակը և սկսել են լքել դիրքերը, որտեղից վերջին մի քանի ամիսների ընթացքում Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսը ենթարկվել է հրետանային և ականանետային հարձակման: Գործարքը ձեռք է բերվել ժողովրդական կոմիտեների կողմից, որոնք ապստամբներին համոզել են օգտվել նախագահի համաներումից:
Երկու շաբաթ առաջ կրակը դադարեցվել է նաև հարևան Բերզիում, որտեղ արդեն սկսել են վերադառնալ խաղաղ բնակիչները: Այստեղ ընթանում են վերականգնողական աշխատանքներ:











































