Կատալոնական «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն մեկնաբանել է «Մալագա»-ի դեմ հանդիպման ընթացքը:
Հիշեցնենք` «կապտանռնագույններ»-ը հաղթել են 3:0 հաշվով:
«Մեր ֆուտբոլիստները մեծ վարպետություն ցուցադրեցին: Նրանք շատ ավելի լուրջ խնդիրներ ունեին, քան ակումբի նախագահի փոփոխությունը: Սաներս հիանալի գիտեն, որ պետք է իրենց խոսքն ասեն խաղադաշտում:
Ինչ վերաբերում է խաղի ընթացքին, ապա մենք հիանալի վերահսկում էինք գնդակը և գոլային բազմաթիվ պահեր ստեղծում: Կարծում եմ` հաշիվը կարող էր աելի խոշոր լինել: Լիոնել Մեսսին գոլ չխփեց, բայց նա միշտ որոշիչ դերակատարություն ունի «Բարսելոնա»-ում»,- Goal. com-ը մեջբերում է արգենտինացի մասնագետի խոսքերը:







































