Ֆրանսիական «France Football» պարբերական կողմից տրվող «Ոսկե գնդակ»-ի այդ տարվա հաղթողը Խորվաթիայի ազգային թիմի և Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչն է:
63-րդ մրցանակն առաջին անգամն է, որ ստանում է խորվաթ ֆուտբոլիստ: Լավագույն տասնյակում Մոդրիչին հաջորդում են՝ Կրիշտիանու Ռոնալդու («Յուվենտուս», Պորտուգալիա)՝ 476, Անտուան Գրիզման («Աթլետիկո», Ֆրանսիա)՝ 414, Կիլիան Մբապե (ՊՍԺ, Ֆրանսիա), Լիոնել Մեսսի («Բարսելոնա», Արգենտինա), Մոհամեդ Սալահ («Լիվերպուլ», Եգիպտոս), Ռաֆայել Վարան («Ռեալ», Ֆրանսիա), Էդեն Ազար («Չելսի», Բելգիա), Կեւին Դե Բրույնե («Մանչեսթեր Սիթի», Բելգիա):
Պատմության մեջ առաջին անգամ «Ոսկե գնդակ» ստացավ նաև կին ֆուտբոլիստ՝ «Լիոնի» 23-ամյա նորվեգացի հարձակվող Ադա Հեգերբերգը:
France Football ամսագիրը շնորհեց նաև աշխարհի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստի մրցանակը, որն այս անգամ հանձնվեց ՊՍԺ-ի և Ֆրանսիայի ընտրանու հարձակվող Կիլիան Մբապեին: