Ազգային դիմադրության շտաբը իշխանություններին ցուցարար-ձերբակալվածներին ազատ արձակելու համար մի քանի ժամ է տվել, գրում է Украинская правда-ն:
Ընդդիմության տվյալներով՝ այսօր միայն Կիևում 118 մարդ է ձերբակալվել:
Ընդդիմության առաջնորդների խոսքով՝ եթե հենց հիմա ձերբակալվածներին ազատ արձակելու գործընթացը չսկսվի, ապա ժողովուրդն ինքը կզբաղվի հակաահաբեկչական գործունեությամբ:
Հունվարի 23-ին նախագահ Յանուկովիչի հետ բանակցություններից հետո Վիտալի Կլիչկոն հայտարարել էր, որ նախագահն անձամբ խոստացել է, որ երեք օրվա ընթացքում բոլոր ձերբակալվածները ազատ կարձակվեն:









































