Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արամ Հարությունյանին անձեռնմխելիությունից զրկելու և նրան կալանավորելու մասին գլխավոր դատախազի միջնորդությունը կքննարկվի դեկտեմբերի 4-ին հրավիրած նիստում։ Այդ մաիսն տեղեկացնում է ԱԺ լրատվական ծառայությունը։
Պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն կամ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու կարգը սահմանվում է ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի 108-րդ հոդվածով։
Այսօր՝ դեկտեմբերի 3-ին, գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը դիմել է խորհրդարանին՝ պատգամավոր Արամ Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու և նրան ազատությունից զրկելու հարցով: Արամ Հարությունյանը մեղադրվում է խոշոր չափի կաշառք վերցնելու մեջ։








































