Այսօր Մովսես Գորգիսյանի ծննդյան օրն է: Ինչպես նշեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Մանե Թանդիլյանը՝ իրենք այցելում են Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու հերոսին, որից հետո իրենց քարոզարշավն անցկացնելու են Կենտրոն վարչական շրջանում:
«Լուսավոր Հայաստանի» քարոզարշավին է միացել Երևանի պետական համալսարանի ուսանողությունը:
«Այսօր արդեն մենք կարող ենք ասել, որ Հայաստանի քաղաքական դաշտում «Լուսավորը» իր ուրույն տեղն է ունենալու, իսկ այն թիմը, որ գալիս է «Լուսավորի» հետ, կարողանալու է իր նվիրումով, իր հայրենասիրությամբ, իր խելքով ու ջանասեր աշխատանքով Հայաստանում առարկայացնել փոփոխությունները, դարձնել արժեքներ»,- հայտարարեց Մանե Թանդիլյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:












































