Իգոր Նիկոլաևը համացանցում հրապարակել է Ալլա Պուգաչովայի լուսանկարը՝ ամանորյա նկահարանումներից: Երկրպագուները հիացել են երգչուհու արտաքին տեսքով, որը սև էլեգանտ հագուստ է կրել:
Instagram-ում հրապարակած լուսանկարում Իգոր Նիկոլաևն Ալլա Պուգաչովայի հետ է՝ ամանորյա հարդարանքով բեմի ֆոնին:
Պուգաչովայի երկրպագուների կարծիքով՝ 70-ամյա երգչուհին հիանալի տեսք ունի: Ոմանց կարծիքով`նա անգամ ավելի լավ տեսք ունի, քան երիտասարդ տարիքում: Պուգաչովան զգալիորեն նիհարել է և այլ հագուստներ է ընտրում: Լուսանկարում նա սև կոստյումով և բարձրակրունկ կոշիկներով է:








































