Գիտնակաները մեթոդ են հայտնաբերել, որը կօգնի հետևել փղերին նրանց դոփյունի շնորհիվ: Այդ հարցի ուսումնասիրությամբ զբաղվում են Օքսֆորդի համալսարանում:
Գիտնականների խոսքով՝ փղերը ուժեղ տատանում են առաջացնում քայլելիս: Դրանք կարելի է չափել երկրաշարժի ժամանակ կիրառվող սեյսմոլոգիական չափման միջոցներով: Մասնագետների խոսքով՝ աղմուկը և ապարների տեսակն օգնում են զգալի հռավորության վրա տարբերել փղերի դոփյունը:
Իրական ժամանակի ռեժիմով փղերի վերահսկողությունը կարող է օգնել որսագողերի դեմ պայքարում և թույլ կտա ուսումնասիրել այդ կենդանիների գործողությունները:









































