Գիտնականները որոշել են պրիմատների նախահայր համարվող հնագույն պրիմատ թեյարդինի մնացորդների «տարիքը»: Գտածոները պատկանել են 56 մլն տարի առաջ ապրող կենդանուն, հաղորդում է DailyMail-ը:
Հնագետները որպես նրանց ծագման վայր նշում էին Ասիան, սակայն նոր հետազոտությունները ցույց են տվել, որ թեյարդինների հայրենիքը հնարավոր է որ Հյուսիսային Ամերիկան է: Այնուամենայնիվ, նրանց ծագման հստակ վայրը դեռևս բացահայտված չէ:

Թեյարդիններն ի հայտ են եկել պալեոցեն-էոցեն առավելագույն ջերմային պայմաններում, որը տևել է մոտ 200 հազար տարի:
Այս ժամանակաշրջանին հատուկ է կլիմայի զգալի տաքացումը, մթնոլորտի կառուցվածքի փոփոխությունը, ներառյալ ածխաթթու գազի կենտրոնացման բարձրացումը: Մթնոլորտ արտանետված ածխաթթու գազի մեծ մասը լուծվել է օվկիանոսներում, ինչը բարձրացրել է ծովի ջրի թթվայնությունը:

Անհետացել են նաև զգալի թվով կենդանատեսակներ:








































