Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն արձագանքել է ոստիկանության իրեն և իր կնոջը՝ Սառային կոռուպցիայի մեջ մեղադրելու միջնորդությանը, հաղորդում է TASS-ը:
Իսրայելի վարչապետի խոսքերով, այդ մեղադրանքները իրավաբանական ուժ չունեն:
«Իրավասու կառույցները, վստահ եմ, գործն ուսումնասիրելուց հետո կգան նույն եզրակացության. ոչինչ չի եղել, հետևաբար ոչինչ չի լինի»,- ասվում է Նեթանյահուի մամլո ծառայության տարածած հայտարարության մեջ:
Նա նաև հիշեցրել է, որ իշխանությունները վերջերս մի շարք հասարակական գործիչների վերաբերյալ ոստիկանության միջնորդությունները ևս մերժել են:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ոստիկանությունը միջնորդել է Նեթանյահուին մեղադրանք առաջադրել կոռուպցիայի հետ կապված:









































