Լեռնագնաց Մեթ Լոգրին լուսանկարեց չափազանց հազվագյուտ բնության երևույթ, որը հայտնի է որպես Բրոքենի ուրվական կամ լեռնային ուրվական: Տեսանյութում երևում է, թե ինչպես է մարդու ստվերը՝ շրջապատված գունավոր օղակներով, շարժվում մառախուղի մեջ: Մի շտապեք եզրակացություններ անել, քանի որ դա տրամաբանական բացատրություն ունի, գրում է Sun-ը:
Մեթը արդեն տասը տարի է, ինչ լեռնագնացությամբ է զբաղվում, և միայն երկու անգամ է հաջողվել բրոքենյան ուրվականը տեսնել: Փաստորեն, սա իր ստվերն է, որն արտացոլվում է ամպերի մակերեսին: Դա տեսնելու համար պեք է մառախուղ լինի, և միաժամանակ արև փայլի:

Տեսիլքը շարժվում է, և կարծես թե փոխվի չափերով, բայց դա լոկ պայմանավորված է ամպի շերտի շարժումով և խտության տատանումներով: Ուրվականը հայտնի է Գերմանիայի լեռներում Բրոքենի գագաթի շնորհիվ, որտեղ մշտական մառախուղը թույլ է տալիս տեսնել այն առավել հաճախ:








































