Մշակվել է նոր գաջեթ, որի տեխնոլոգիան ընկերությունը առայժմ ներդնում է զինվորների համար, բայց շուտով այն հասանելի կլինի բոլորին, հաղորդում է style.rbc.ru-ն: Flir-ը համատեղելի կլինի iPhone 5-ի և iPhone 5S-ի համար ու վաճառքի կհանվի այս տարվա գարնանը: Գաջեթի մարտկոցն էներգիա կմատակարարի միանգամից երկու տեսախցիկի, անհրաժեշտության դեպքում լիցքավորելով նաև սմարթֆոնը: Լիցքավորումը բավարար կլինի երկու ժամ ակտիվ նկարահանելու համար:
Երկու տեսախցիկներից մեկը նկարահանում է ջերմային ռեժիմով, երկրորդը՝ սովորական: Հատուկ հավելվածի շնորհիվ այն կկարողանա կադրում «առանձնացնել» մարդկանց և օբյեկտների եզրագծերը: Հետո երկու պատկերները շերտավորվում են. այդպես ստացվում է կադր «Գիշատչի տեսողությունը» հայտնի ֆիլմից: Ամեն բան տեղի է ունենում իրական ժամանակում, առանց դադարի կամ ուշացման:
Մշակողները խոստանում են ապագայում գաջեթը հավելել Android համակարգին:








































