Բրիտանացի երգիչ Էլթոն Ջոնն իր գրքում պատմել է Ֆրեդի Մերկուրիի կյանքի վերջին ամիսների մասին: Հաղորդում է Daily Mail-ը:
Ջոնի խոսքերով, նա ցնցված էր՝ իմանալով, որ մտերիմ ընկերը ՁԻԱՀ-ով է տառապում: Ինչպես նշում է թերթը, Մերկուրին չի խոսել իր անձնական կյանքի մասին, իսկ ախտորոշումը հայտնի է դարձել միայն նրա մահից հետո:
«Նա գիտեր, որ մահը, տանջալի մահը գալիս է: Բայց Ֆրեդին աներևակայելի մարդ էր: Նա շարունակում էր բեմ դուրս գալ, շարունակում էր ելույթ ունենալ Queen-ի հետ, և նա շարունակում էր լինել զվարճալի, գերազանց և խորապես մեծահոգի մարդ, ինչպիսին միշտ եղել է »,- ասել է երգիչը:










































