Բերմուդյան եռանկյունու հատակը լի է գաղտնիքներով: Առհասարակ, Բերմուդյան եռանկյունին ինքն է պարուրված խորհրդավորության շղարշով: Դարեր ի վեր այստեղ շատ տարօրինակ երևույթներ են տեղի ունեցել:
Շատ ականատեսներ պատմում են, որ մի քանի անգամ այդտեղ թռչող ափսեներ են տեսել, իսկ մյուսներին իբր առևանգել են եկվորները: Ոմանք էլ կարծում են, որ ԱՄՆ զինված ուժերը «եռանկյունում» պահում են իրենց գաղտնի օբյեկտները:
Բերմուդյան եռանկյունին գտնվում է Ատլանտյան օվկիանոսում` ԱՄՆ-ի հարավարևելյան ափին: Դրա տարածքն 925 հազար ք/կմ է: Եռանկյունու շուրջ ստեղծված առասպելների շարքում աչքի է ընկնում մեկը, որը քիչ թե շատ իրական է թվում:
90-ականների սկզբին ամերիկացիները մի քանի անգամ հետազոտել են եռանկյունու հատակը և այնտեղ հայտնաբերել բուրգեր` հենց կենտրոնում:
Պարզվել է, որ դրանք ամենևին էլ նման չեն եգիպտական բուրգերին և կառուցվել են անհայտ նյութից, որը շատ նման է հարթ խեցեղենի կամ փայլեցված ապակու: Չափսերով դրանք 2.5-3 անգամ գերազանցում են նույնիսկ Քեոփսի բուրգին: Նախնական տվյալները վկայում են, որ դրանք 1500 տարեկանից ավելի չեն:
Պատմաբանները պնդում են, որ բուրգերը հին ատլանտների քաղաքակրթության մնացորդներն են, ովքեր ապրել են առասպելական Ատլանտիդայում:









































