Wednesday, 15 05 2024
Լիտվայի պատվիրակության հետ քննարկվել է հարաբերությունների զարգացումը
Ռուսաստանը ճնշման լծակ ստանալով Վրաստանի վրա հույս ունի՝ Հայաստանը կդառնա ավելի «խոսկան»
Սպասվում են տեղումներ
Սրբազանը թող իր տուրը սկսի Կանադայից, որտեղ ֆինանսական սկանդալների մասնակից է եղել
Այսօր վերջին օրն է. «Հրապարակ»
Բագրատ Սրբազանը սեփական խաղն է առաջ տանում. «Հրապարակ»
Քյոխի հարցաքննությունը շարունակվում է. նա երրորդ անգամ դատարան կներկայանա. «Ժողովուրդ»
Խորհրդարանի պաշարում կլինի՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԲԴԽ-ն 10-ից ավելի կին դատավորների ծանուցում է ուղարկել. հրաժարականի հետքերով. «Ժողովուրդ»
Վահագն Խաչատուրյանին ԱՄՆ-ում տոտալ բոյկոտել են. «Հրապարակ»
Բագրատ սրբազանը ՀՀ-ում սեփական ոչինչ չունի, անգամ՝ տուն. «Ժողովուրդ»
Ալիեւը դնում է հանցագործության հետքը վերացնելու հարց. Երեւանի խնդիրը
Ավտովթար՝ Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհին․ կա 5 վիրավոր
00:45
«Այն, ինչ քանդեց Պուտինը, Ռուսաստանը պետք է վերականգնի»․ Բլինքեն
Նախկին փոխքաղաքապետից պահանջվում է Երևանում 3 տուն, ավելի քան 330 մլն. դրամ գումար
Գալստանյանին բացահայտ համակրում են Կրեմլի պրոպագանդիստները
«Հաշտարարները» թիրախավորել են սահմանազատման գործընթացը
Փաշինյանի պահած երազանքը. շտապո՞ւմ ենք ԵՄ
Գալստանյանը պատրաստվում է հանդիպել ՔՊ պատգամավորների հետ՝ «չնայած նրանք իրենց լավ չեն պահում»
Վրաստանը մեկուսանում է Արևմուտքից. արտաքին վեկտորի ընտրությունը ձևակերպված է
Ընդդիմադիր չորս քաղաքական ուժերը ձևավորեցին Ժողովրդավարական ուժերի միասնական հարթակ
Կայացել է «Հայաստան» հիմնադրամի նախկին տնօրենի ապօրինի գույքի բռնագանձման գործով քննությունը
Օբյեկտիվություն՝ լրագրողի միակ զենքը
Վրաստանն ընտրում է մեկուսացումը. իրավիճակը ծայրահեղ լարվել է
Մասիսում մահակներով հարվածել են ուղևորներին, վարորդն էլ ատրճանակից կրակոցներ է արձակել
Համաձայնվելով Մինսկի խումբը վերացնելու Ալիևի պահանջին՝ Հայաստանը կկրակի սեփական ոտքին
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Դանիայի խորհրդարանի՝ Ֆոլկետինգի խոսնակ Սյորեն Գադեի հետ
Հայաստանի և Հնդկաստանի ՊՆ-ները ստորագրել են արձանագրություն
Հայտնաբերվել է Սուրբ Աստվածածին եկեղեցու այգում գտնված նորածնի մայրը

Հայամետ լոբբին կստիպի Բաքվում ԱՄՆ նոր դեսպանի թեկնածուին խոստանալ, որ ԱՄՆ-ը զենք չի վաճառի Ադրբեջանին

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը տեղեկացնում է, որ ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հետաձգել է Ադրբեջանում Միացյալ Նահանգների դեսպանի պաշտոնում նախագահ Թրամփի կողմից առաջադրված Էր Լիցենբերգերի (Earle Litzenberger) թեկնածության հաստատման հարցով քվեարկությունը։

Հայ դատի հանձնախումբը ողջունում է

Հանձնաժողովը քննարկել է 19 երկրներում ԱՄՆ դեսպանների նշանակման հետ կապված հարցեր, և միայն Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի թեկնածուի քվեարկությունն է հետաձգվել։ Պատճառը սենատորների անհանգստությունն ու մտավախությունն է, որ ինչպես նախորդ ամիս հայտարարել էր Թրամփի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդականը՝ Հարավային Կովկաս այցելած Ջոն Բոլթոնը՝ Միացյալ Նահանգների կառավարությունը կարող է զենք վաճառել Ադրբեջանում իշխող ալիևյան ռեժիմին, որը գնալով ավելի ագրեսիվ ու անկանխատեսելի է դառնում Լեռնային Ղարաբաղի հայության և Հայաստանի Հանրապետության հանդեպ։ Հայ դատի հանձնախումբը ողջունել է Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի այս որոշումը՝ նշելով, որ Լիցենբերգերի թեկնածության հաստատման հետ կապված լսումները, ամենայն հավանականությամբ, տեղի կունենան հաջորդ տարի։

https://www.yerkir.am/resources/yerkir/img/news/origin/1507017925-8449.jpeg

«Մենք ողջունում ենք այս որոշումը, քանի որ այն հնարավորություն կտա Կոնգրեսին ավելի լավ վերահսկել մեր երկրի՝ գնալով ավելի վտանգավոր դարձող հարաբերությունները Ադրբեջանում իշխող ագրեսիվ ու վտանգավոր ալիևյան ռեժիմի հետ՝ մասնավորապես նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի վիճահարույց առաջարկության լույսի ներքո, թե Միացյալ Նահանգները զենք է վաճառելու Բաքվին»,- հայտարարել է Վաշինգտոնում գործող Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը՝ ավելացնելով, որ Հայ դատի հանձնախումբը միանում է Սենատի ընկերներին, որոնք փորձում են հստակություն մտցնել այս հարցում և հատկապես Ալիևի ռեժիմի հետ հարաբերություններում, որը գնալով ավելի ագրեսիվ է դառնում Արցախի և Հայաստանի նկատմամբ, ատելություն է քարոզում ամբողջ հայության հանդեպ, սև ցուցակներում է ընդգրկում Արցախ այցելած ամերիկացի օրենսդիրներին, մերժում է Ռոյս-Էնգել առաջարկները շփման գծում անվտանգության մակարդակը բարձրացնելու մասին, և սպառնում է խոցել այն քաղաքացիական ինքնաթիռը, որը օդ բարձրանա Ստեփանակերտի օդանավակայանից։

Մենենդեսի ազդեցիկ դերը

Սենատում տեղի ունեցած լսումների ժամանակ հատկապես ակտիվ է եղել ամերիկահայ համայնքի մտերիմ բարեկամներից մեկը՝ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ամենավարկանիշային կամ այլ կերպ ասած՝ առաջատար դեմոկրատ Բոբ Մենենդեսը, որն իր հարցադրմամբ ստիպել է Լիցենբերգերին խոստանալ, որ Ադրբեջանի կողմից պատերազմական հռետորաբանության դեպքում կոչ կանի Ադրբեջանի կառավարությանը զերծ մնալ սպառնալիքներից, որոնք սրում են իրավիճակը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում։

Մենենդեսի հարցին, թե չպե՞տք է արդյոք Միացյալ Նահանգները կրճատի օգնությունը Ադրբեջանին անվտանգության ոլորտում՝ այդ երկրում մարդու իրավունքների ոտնահարման պատճառով, Լիցենբերգերը պատասխանել է, որ պետքարտուղարությունը շատ զգույշ է լինելու Ադրբեջանին որևէ տեսակի օգնություն տրամադրելուց և նախ համոզվելու է, որ այդ օգնությունը չի վնասի կամ չի խոչընդոտի Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերին։

Էրլ Լիցենբերգերը, հոկտեմբերի 4-ին ելույթ ունենալով Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի առաջ, հայտարարել էր, որ 34 տարի ծառայելով դիվանագիտական կորպուսում՝ իր ողջ կյանքը նվիրել է ամերիկյան արտաքին քաղաքական շահերի առաջմղմանը, ԱՄՆ-ի ազգային անվտանգության պաշտպանությանն ու ամերիկյան արժեքների տարածմանը, և խոստացել էր դեսպան նշանակվելու դեպքում սերտորեն համագործակցել թե՛ հանձնաժողովի և թե՛ Կոնգրեսի բոլոր անդամների հետ։

Կրթված ու բազմափորձ դիվանագետ

Էրլ կամ Լի Լիցենբերգերն իսկապես հարուստ փորձ ունի արտաքին քաղաքականության ոլորտում, բայց որ ամենաուշագրավն է այս պարագայում՝ նա սերտորեն կապված է եղել ոչ միայն դիվանագիտության, այլև ռազմաքաղաքական, ռազմարդյունաբերական ոլորտի հետ։ Ներկա պահին նա զբաղեցնում է պետքարտուղարության Քաղաքական-ռազմական հարցերի Բյուրոյի ավագ խորհրդականի պաշտոնը։ Էրլ Լիցենբերգերը եղել է նաև ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում (Բրյուսելում) ԱՄՆ առաքելության ղեկավարի տեղակալը (2014-2017 թթ․), ԱՄՆ դեսպանը Սերբիայում (2010-2013 թթ․) և Ղրղըզստանում (2006-2009 թթ․)։ 2013-2014 թթ․ Էրլ Լիցենբերգերը եղել է Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ավագ քաղաքացիական ներկայացուցչի տեղակալը։ Աշխատել է նաև Ղազախստանի, Բուլղարիայի և Ալժիրի ամերիկյան դեսպանություններում և Մարսելի գլխավոր հյուպատոսությունում։

Նախարարի խորհրդականի դիվանագիտական աստիճան ունեցող Լիցենբերգերը պատմության բակալավրի աստիճան է ստացել Միդլբերիի քոլեջում, հետո ավարտել է Միացյալ Նահանգների բանակի ռազմական քոլեջի (The United States Army War College) Ռազմավարական հետազոտությունների բաժնի մագիստրատուրան։ Անգլերենից բացի՝ տիրապետում է նաև ֆրանսերենին, ռուսերենին, բուլղարերենին և սերբախորվաթերենին։

Թույլ չտալ ամերիկյան զենքի վաճառք Ադրբեջանին

Այսպիսով, ինչպես տեսնում ենք՝ նախագահ Դոնալդ Թրամփն ամենևին էլ պատահական մարդու չի ընտրել՝ որպես Ադրբեջանում ԱՄՆ-ի նոր դեսպան, և ամերիկացի սենատորների մտահոգություններն այս առումով անհիմն չեն, քանի որ Լիցենբերգերի նշանակումն ամբողջովին տեղավորվում է Բոլթոնի հայտարարությունների և ընդհանրապես Թրամփի ռազմաքաղաքական դիվանագիտության տրամաբանության մեջ, որի առաջնահերթ ուղղություններից մեկը հենց ամերիկյան զենքի լոբբինգն է ամբողջ աշխարհում և ԱՄՆ-ի դիրքերի ամրապնդումը զենքի շուկայում։

https://cdn2.img.armeniasputnik.am/images/1408/93/14089399.jpg

Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի գիտաշխատող, միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ևս պատահական չի համարում Բաքվում Միացյալ Նահանգների նոր դեսպանի ընտրությունը։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նա նշեց, որ Լիցենբերգերը որոշակի կապ է ունեցել ռազմական ոլորտի հետ և ոչ միայն սովորել, այլև աշխատել է ամերիկյան բանակի ռազմական քոլեջում։

Իսկ ընդհանրապես Լիցենբերգերի նշանակման հետ կապված խնդիրը, Սուրեն Սարգսյանի մեկնաբանությամբ, մի քանի բաղադրիչ ունի, որոնցից մեկն այն է, որ Թրամփի խորհրդական Բոլթոնն իր տարածաշրջանային այցի ընթացքում մի քանի հայտարարություններ արեց, որոնք ընդունելի չեն Ամերիկայի հայ համայնքի համար։ Խոսքը, մասնավորապես, այն հայտարարության մասին է, որ Միացյալ Նահանգները դիտարկում է Ադրբեջանին և Հայաստանին զենք վաճառելու և Ադրբեջանին ամերիկյան օգնության տրամադրումն արգելող 907-րդ բանաձևը (Section 907) շրջանցելու հնարավորությունները։ Սուրեն Սարգսյանի կարծիքով՝ ամերիկահայ համայնքը, հայկական լոբբիստական կազմակերպությունները ամենայն հավանականությամբ, որոշ ազդեցություն ունեցել են Ադրբեջանում ԱՄՆ նոր դեսպանի հարցով քվեարկության հետաձգման գործում, և դրա մասին են վկայում թե՛ Հայ դատի հանձնախմբի հայտարարությունը, թե՛ աշխատանքի ոճն ու ձևաչափը։

«Բոլորի համար ակնհայտ է, որ եթե ամերիկյան զենքի վաճառքի սահմանափակումները հանվեն՝ դրանից կարող է օգտվել բացառապես Ադրբեջանը, քանի որ դրանք թանկարժեք զինատեսակներ են, և Հայաստանը այդքան ֆինանսական հնարավորություններ չունի օգտվելու այդ առաջարկից։ Եվ սա, բնականաբար, ԱՄՆ-ի հայ համայնքի կողմից դիտարկվել է որպես նոր մարտահրավեր Հայաստանի համար, որովհետև Ադրբեջանը զենք է ձեռք բերում տարբեր պետություններից, իսկ Հայաստանը կարող է զենք ձեռք բերել միայն ռուսական շուկայից, որն ավելի էժան է մեզ համար, և այլ շուկաներն էլ, օրինակ՝ թուրքական, պակիստանյան կամ իսրայելական շուկաները մեզ համար բաց չեն։ Իհարկե, սա մտահոգությունների տեղիք է տվել հայ համայնքին, և հայ համայնքը որոշել է, որ այնպես պիտի ծավալի իր քաղաքական գործունեությունը Վաշինգտոնում, որպեսզի կարողանա թույլ չտալ ամերիկյան զենքի վաճառքն Ադրբեջանին։ Իսկ դա հնարավոր է անել 907-րդ բանաձևի պահպանման միջոցով։ Բնականաբար, Բոլթոնի նշված հայտարարություններից հետո կարևոր աշխատանք ունի անելու Ադրբեջանում Միացյալ Նահանգների դեսպանը, և, իհարկե, մեր համայնքն այդ հնարավորությունը բաց չի թողնելու Սենատում հարցեր ուղղելու դեսպանի թեկնածուին և համոզվելու, որ Միացյալ Նահանգները, այդուհանդերձ, զենք չի վաճառելու Ադրբեջանին, և այդ գործարքներն առաջնահերթություն չեն լինելու նոր դեսպանի համար»,- մեկնաբանեց Սուրեն Սարգսյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում