Ռիտա Օրան սկսել է հանդիպել «Նոր Սարդ մարդ» ֆիլմում Փիթեր Փարքերի դերասան Էնդրյու Հարֆիլդի հետ։ 28-ամյա երգչուհու նոր սիրավեպը դեռ վաղ փուլում է, և աղբյուրի փոխանցմամբ՝ նրանց հարաբերությունները բավականին լուրջ են՝ գրում է The Sun-ը։
Օրան սեպտեմբերին բաժանվեց երաժշտական պրոդյուսեր Էնդրյու Ուոտթից, որի հետ հանդիպում էր շուրջ 13 ամիս։ Հարֆիլդի վերջին լուրջ հարաբերությունները դերասանուհի Էմմա Սթոունի հետ էին։ Նրանց կապը տևեց շուրջ 3,5 տարի։

Առայժմ նրանք դժվարանում են համատեղել իրենց աշխատանքային գրաֆիկները և ոչ այնքան հաճախ են հանդիպում։










































