Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ սկսվում է Գրիգոր Հայրապետյանի գործի դատավարությանը:
Ըստ մեղադրանքի՝ 19-ամյա Գրիգոր Հայրապետյանը 2013 թվականի հոկտեմբերի 9-ին Նուբարաշեն հոգեբուժական կլինիկայի 3-րդ բաժանմունքի նախասրահում վիճաբանել է այդ կլինիկայում հետազոտվող Սարգիսի հետ: Վիճաբանության ընթացքում Հայրապետյանը իր մոտ եղած դանակով մեկ հարված է հասցրել Սարգիսին ու նրա առողջությանը պատճառել ծանր վնաս:
Գրիգոր Հայրապետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով:
Հայրապետյանի խափանման միջոցը կալանավորումն է:








































