Մի շարք ամերիկյան և եվրոպական ավիաընկերություններ ժամանակավորապես դադարեցրել են դեպի Վենեսուելա տոմսերի վաճառքը: Այս մասին հաղորդում է Associated Press-ը:
Պատճառը Վենեսուելայի կառավարության պարտքն է, որը ավիաընկերությունները գնահատել են 3.3 մլրդ դոլար: Բացի այդ, այդ որոշման վրա ազդել են նաև Վենեսուելայում դոլարի կուրսը որոշելու վերաբերյալ քաղաքականության մեջ կատարված փոփոխությունները:
Դեպի Վենեսուելա չվերթներն ամբողջությամբ չեղյալ են հայտարարել ԱՄՆ-ում` American Aitlines և United Airlines, Պանամայում` Copa Airlines, Air Canada, Պորտուգալիայում՝ TAP, Էկվադորում՝ Tame և Իսպանիայում Air Europa ընկերությունները:
Այնպիսի ընկերություններ, ինչպես Air France-ը, Aerolines Argentinas-ը, Avianca-ն (Կոլումբիա), նվազեցրել են դեպի Վենեսուելա չվերթների թիվը:











































