«Ես պատկերացնում եմ, թե ինչպիսի խոստումներ են հնչել այստեղ, ինչպիսի ուժեր են եկել ու գնացել ու ինչեր-ինչեր են ձեզ խոստացել այս 30 տարիների ընթացքում»,- Շիրակում ընտրողների հետ հանդիպմանն ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակով պատգամավորի թեկնածու Արման Բաբաջանյանը:
Նա ներողություն խնդրեց գյումրեցիներից բոլոր չկատարված խոստումների համար. «Դուք ամեն անգամ՝ 5 տարին մեկ, ձայն եք տվել, բայց արդյունքում Գյումրին, Շիրակը շարունակել են արնահոսել»:
Արման Բաբաջանյանի խոսքով՝ իրենք գալիս են նոր էջ բացելու Գյումրի քաղաքի, Շիրակ աշխարհի կյանքում. «Գալիս ենք թողած մռայլ ժառանգությանը ասելու՝ լույս»:
Մանրամասները՝ տեսանյութում:











































