Ռուս պատգամավոր Իգոր Լեբեդևը Facebook սոցկայքում հրապարակած մի քանի սադրիչ գրառումներից հետո սկանդալի կենտրոնում է հայտվել:
ՌԴ պետդումայի փոխխոսնակը և Վլադիմիր Ժիրինովսկու որդին հետևորդների և ընկերների հետ յուրովի է կիսվել Նյու Յորքում իր գտնվելու մասին:
«Ազատության օդը»,-մակագրել է նա լուսանկարները: Իսկ քաղաքը «թշնամու որջ» անվանած օգտատիրոջը նա «սովետական քարոզչամեքենայի արտադրանք» է անվանել:
Նա հրապարակել է նաև Մայամիի լուսանկարները՝ խոստովանելով, որ այդ քաղաքում «կարելի է միայն սիրահարվել»:
Տվյալ պահին երկու գրառումներն էլ ջնջված են Լեբեդևի էջից:












































