Friday, 26 06 2026
ՀՀ ներկայացուցիչները Հաագայում մասնակցել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարների վերաբերյալ քննարկմանը
Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները
Լիբանանի նախագահը ողջունել է ֆրանս-իտալական նախաձեռնությունը՝ ՄԱԿ-ի խաղաղապահների հեռանալուց հետո միջազգային կոալիցիա ստեղծելու մասին
Վրաստանում քրդերը քրիստոնեություն են ընդունում, հայերը՝ ուղղափառությո՞ւն
17:50
Ֆոն դեր Լայենը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Ոստիկանը Գյումրիում երկու քաղաքացու է խոշտանգել. գործը դատարանում է
17:30
Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել
ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը
17:10
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
Առանձին վայրերում սպասվում է կարկուտ
Մոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ Պեսկով
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
16:10
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները
Ձերբակալվել է սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողը
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վանաձորում գործող հացաբուլկեղենը աշխատում էր խախտումներով
15:30
ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը
Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները
Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման
Վարդան Ղուկասյանը բռնություն է գործադրել իրեն ուղեկցող ոստիկանի նկատմամբ
13:50
ՌԴ ՊՆ-ն գիշերը խոցել է ուկրաինական 660 ԱԹՍ
13:40
Yandex Armenia Startup Accelerator-ը մեկնարկել է հայտերի ընդունումը

2013-ին շեշտակիորեն նվազել են զինծառայողների մահացության դեպքերը. Սեյրան Օհանյան

ՀՀ ՊՆ վարչական համալիրում հունվարի 25-ին տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ, որի ընթացքում ամփոփվել են 2013 թվականի մարտական և օպերատիվ պատրաստության արդյունքներն ու նախանշվել են 2014 թվականի խնդիրները:

Նիստի ընթացքում զեկույցով հանդես է եկել ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, ով հանգամանալից ներկայացրել է հաշվետու ժամանակահատվածում կատարված աշխատանքները, մատնանշելով արձանագրված դրական ձեռքբերումներն ու որոշակի բացթողումները: Յուրի Խաչատուրովն իր ելույթում նշել է, որ անցած տարվա ընթացքում պլանային կարգով շարունակվել են մարտական և զորահավաքային պատրաստականության, զորքերի մարտական պատրաստության, զինվորական կարգապահության չափորոշիչների բարձրացմանը նպատակաուղված աշխատանքները:

Զեկույցներով ու ելույթներով հանդես եկան նաև կոլեգիայի անդամները, ովքեր անդրադարձան ՀՀ ԶՈւ 2013 թվականի ուսումնական տարվա պլանի համաձայն իրականացված միջոցառումներին, տարաբնույթ զորավարժություններին ու մեթոդական պարապմունքներին: Կոլեգիայի անդամները փաստել են նաև, որ հավատարիմ մնալով իր կոչմանը, 2013-ին բանակը պատվով է կատարել իր գլխավոր առաքելությունը` մեր պետության սահմանների անվտանգության ապահովումը:

Ամփոփելով կոլեգիայի նիստը` ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նշել է, որ թե իր մարտունակությամբ, թե ինժեներական ապահովվածությամբ և թե անձնակազմի պատրաստության առումով 2013 թվականին արվել է ամենայն հնարավորը` առաջնային գծում առավել անվտանգ և արդյունավետ ծառայություն իրականացնելու համար: Որպես արդյունք` մեր զինծառայողների աչալրջության ու զգոնության շնորհիվ տարվա ընթացքում հակառակորդի բոլոր ոտնձգություններն արժանի պատասխան են ստացել: Դրանից զատ` 2013 թվականին շեշտակիորեն նվազել են զինծառայողների մահացության դեպքերը, ավելին` դրանք ամենից քիչն են եղել ազգային բանակի կազմավորումից ի վեր:

Առաջընթաց է արձանագրվել նաև ուսումնանյութական և նյութատեխնիկական բազայի հարստացման, սպառազինության և ռազմական տեխնիկայի արդիականացման ուղղությամբ: Ինչ վերաբերում է զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման ուղղությամբ իրականացված աշխատանքներին, ապա հարկ է նշել, որ 2013 թվականին շահագործման են հանձնվել նոր զորանոցներ և բանակային այլ շինություններ, ծառայողական բնակարաններով ապահովվել են բազմաթիվ զինծառայողներ: Միջազգային ռազմական համագործակցության շրջանակում 2013թ.-ին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության և ՆԱՏՕ-ի հետ իրականացվել են միջոցառումներ ու զորավարժություններ, որոնց ընթացքում ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները ստորաբաժանումները դրսևորել են մարտավարամասնագիտական պատրաստության և փոխգործակցության բարձր մակարդակ: Ի թիվս այլ կարևորագույն խնդիրների` ընթացիկ տարվա գերակա խնդիրներից մեկն է հանդիսանալու պայքարը փողոցային բարքերի և երևույթների դեմ:

Կոլեգիայի նիստի ավարտին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանով մի շարք զինծառայողների պարգևատրվել են գերատեսչական մեդալներով, պատվոգրերով, արժեքավոր նվերներով: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը պատվո դրոշներ հանձնեց ՀՀ ԶՈւ 2013 թվականի ուսումնական տարվա արդյունքներով լավագույնը ճանաչված ստորաբաժանումներին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում