Երևանի ժամանակով 18:30-ին Գերմանիայի Բունդեսլիգայի 18-րդ տուրի շրջանակներում Դորտմունդի «Բորուսիա»-ն սեփական հարկի տակ ուժերը կչափի «Աուգսբուրգ»-ի հետ:
Դորտմունդյան ակումբը հրապարակել է մեկնարկային կազմը, որտեղ տեղ է գտել նաև Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
Մեկնարկային կազմը հետևյալն է` Վայդենֆելեր, Կել, Բենդեր, Լևանդովսկի, Մխիթարյան, Ռոյս, Բլաշիկովսկի, Շահին, Սոկրատիս, Գրոսկրոյց, Շմելցեր:








































