Քննարկման օրակարգում այն է, որ այս Սահմանադրությունը ձևված է եղել հատուկ մասնավոր անձի վրա, հիմա նոր անձ է, և հնարավոր է՝ այդ հագուստը այդ նոր անձի վրա ավելի լավ է ընկալվում՝ ես չգիտեմ: Այս մասին ասաց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը և հավելեց. «Ինչպես նախկինում ես չեմ ստացել ինձ մտահոգող որոշ հարցերի պատասխանները, այնպես էլ այժմ»:
Նրա խոսքով՝ այս Սահմանադրությունը շատ վատն է. «Սահմանադրությունները գնալով ավելի ու ավելի են սահմանափակում մարդկանց հնարավորությունները: Եվ, այո, ես կարծում եմ, որ հասարակության համար լուրջ պահանջ է Սահմանադրությունը վերանայելու խնդիրը»:
Մանրամասները՝ տեսանյութում: