Բանգկոկում փիքափի վարորդը զոհվել է ազգային պարկում վայրի փղի հետ բախման արդյունքում, փոխանցում է Daily Mail-ը:
Միջադեպը տեղի է ունեցել մայրուղու չլուսավորված հատվածում, Կհաո Յաի ազգային պարկում:
Հստակեցվում է, որ տղամարդը մահացած է հայտնաբերվել ավտոմեքենայի խցիկում՝ ուժգին հարվածի հետևանքով: Փրկարարները մարմինը խցիկից հատուկ տեխնիկայի միջոցով են դուրս բերել:
Ավտոմեքենայի կողքին փրկարարները մեծ փղի անտառ տանող հետքեր են հայտնաբերել:








































