Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը սպառնում է չեղյալ հայտարարել ԱՄՆ հետ Անվտանգության համաձայնագիրը, եթե ամերիկյան ռազմական հրամանատարությունը «Թալիբան» շարժման ներկայացուցիչներին չնստեցնի բանակցությունների սեղանին՝ հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Քարզայի խոսքով՝ Աֆղանստանի խաղաղությունը կախված է ԱՄՆ-ից ու Պակիստանից, այդ իսկ պատճառով Վաշինգտոնն ու Իսլամաբադը հարկ է, որ թալիբների հետ բանակցություններ վարեն:
Կողմերը համաձայնագրի շուրջ ընդհանուր հայտարարի են եկել դեռ անցած տարի, սակայն Քարզայը մշտապես հրաժարվել է այն ստորագրել:









































