Թերթի տեղեկություններով՝ շաբաթ օրը՝ ժամը 00:30-ի սահմաններում, Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից հայտնել են ոստիկանության Նոր Նորքի բաժին, որ դանակահար վիճակում իրենց մոտ է տեղափոխվել Ավանի Բրյուսով թաղամասի բնակիչ, ոսկու աոևտրով զբաղվող 40-ամյա Նորայր Ղալեչյանը. «Ոստիկանությունն օպերատիվ տեղեկություններ է ստանում, որ հունիսի 25-ին, ժամը 23-ի սահմաններում, վիրավորը Ավան 7-րդ փողոցի «Զորոյի օբյեկտում» իր ընկերներով «հաց ուտելուց» են եղել: Նույն վայրում է եղել նաև Ավան 14-րդ փողոցի բնակիչ, 27-ամյա Բորիս Ասատրյանը: Նրանց միջև «տղայական խոսակցությունն» է տեղի ունեցել, որի ժամանակ դուրս են եկել օբյեկտից և «ռազբորկան» շարունակել նույն փողոցում գտնվող «Քեռու» սննդի օբյեկտի դիմաց: Այդտեղ Ասատրյանը, որն, ի դեպ, Աժ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի քրոջ որդին է, դանակի երեք հարված է հասցրել Ղալեչյանին: Ոստիկանության Ավանի բաժանմունքի աշխատակիցները հունիսի 27-ին «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալել են Բ.Ասատրյանին, ով Երևան-Մոսկվա չվերթի տոմս է գնել և պատրաստվում էր մեկնել Հայաստանից»,- գրում է թերթը և հավելում. «Մեզ հայտնի դարձավ, որ ծեծկռտուքի ժամանակ ոսկերիչի մոտ եղել է խոշոր գումար և ոսկյա զարդեր, սակայն Բ.Ասատրյանը դրանց ձեռք չի տվել»:
Թերթի հետ զրույցում Ավանի Բրյուսով թաղամասի բնակիչները պատմել են, որ Ռուբեն Հայրապետյանը մի քանի անգամ վրղովմունքով է խոսել իր բարեկամի վարքի մասին:











































