Չինական առաջին լուսնագնացի՝ «Յույտուի» մեջ («Լուսնային նապաստակ») առաջացել են անսարքություններ, հայտնում է «Սինհուան»՝ հղում կատարելով Չինաստանի Գիտության, տեխնիկայի և արդյունաբերության կոմիտեի հայտարարությանը, որը պատասխանատու է տիեզերական ոլորտի համար:
Թե հատկապես ինչ խափանման մասին է խոսքը՝ չի հաղորդվում: Հաղորդվում է, որ անսարքությունները հարուցվել էին «լուսնային մակերևույթի բարդ ռելիեֆի» պատճառով:
Լուսնագնաց «Յույտուն» Երկրի բնական արբանյակի վրա վայրէջք էր կատարել 2013թ. դեկտեմբերի 14-ին:
Չինաստանը ԱՄՆ-ից ու ԽՍՀՄ-ից հետո երրորդ երկիրն է, որին հաջողվել է հաջողությամբ Լուսնի մակերևույթ իջեցնել տիեզերական սարք:







































