ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դուստր Իվանկան արձագանքել է իր և նախագահի նախկին թեկնածու Հիլարի Քլինթոնի համեմատությանը կապված ծառայողական նպատակներով անձնական էլեկտրոնային հասցեի օգտագործման հետ։ Այդ մասին գրում է Medealte-ն։
Իվանկայի խոսքով՝ գործնական նամակագրության համար անձնական փոստը օգտագործելը արգելված չէ, եթե նամակներում առկա չեն գաղտնի տեղեկություններ։
«Իմ դեպքում բոլոր նամակները գտնվում են Սպիտակ տան սերվերում․ իմ էլեկտրոնային նամակները չեն ջնջվել և դրանցում որևէ գաղտնի բան չկա»,- ասել է Թրամփի դուստրը։
Իվանկա Թրամփն ընդգծել է, որ իր նամակագրության և Քլինթոնի հետ կապված իրավիճակի միջև որևէ ընդհանրություն չկա։









































