«Քանի որ գտնվում ենք մեր հոգևոր մայրաքաղաքում, կարծում եմ՝ տեղին կլինի խոսել նաև հոգևորի, մեր մշակույթի մասին»,- Էջմիածնում ընտրողների հետ հանդիպմանը ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակով պատգամավորի թեկնածու Արկադի Խաչատրյանը:
Նրա խոսքով՝ մեր կյանքի որակի բարձրացումը չի պայմանավորվում միայն ու միայն նյութականով. «Կարծում եմ, որ մշակութային քաղաքականությունը Հայաստանում պետք է ուղղված լինի հոգևոր և մշակութային միջավայրի ձևավորմանը: Պայմաններ պետք է ստեղծվեն մրցունակ մշակութային արտադրանք ստեղծելու համար»:
Նա նշեց, որ իրենց թիմը համալրված է պրոֆեսիոնալ իրավաբաններով, տնտեսագետներով, իրավապաշտպաններով, քաղաքագետներով, որոնք պատրաստ են իրենց ունեցած գիտելիքը ներդնել երկրի առջև ծառացած խնդիրների լուծման համար:
Մանրամասները՝ տեսանյութում:









































