Նյու Յորքում մայիսին կբացվի 2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունների զոհերի հիշատակին նվիրված թանգարան: ITAR-TASS-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Ազգային հուշարձանների ու թանգարանների հիմնադրամի տնօրեն Ջո Դենիելսը:
Թանգարանը կդառնա նոր Առևտրի համաշխարհային կենտրոնի համալիրի մաս, որը կառուցվել է քանդված երկվորյակ երկնաքերների տեղում:
Թանգարանի բացումը բազմիցս հետաձգվել է ֆինանսավորման խնդիրների պատճառով:
Շատ ցուցանմուշներ արդեն տեղադրված են թանգարանի սրահներում, որոնք տեղակայված են գետնի տակ: Բազմաթիվ ցուցանմուշներ տրամադրել են ողբերգությունը վերապրած մարդիկ: Այցելուները կկարողանան տեսնել նաև ահաբեկչության բոլոր զոհերի լուսանկարներն ու յուրաքանչյուրին նվիրված փոքրիկ տեսանյութեր:
Դենիելսի խոսքով՝ թանգարան մուտքը կարժենա 24 դոլար:











































