Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր ու նախագահ Բիձինա Իվանիշվիլին երկրի նախագահի ընտրությունների երկրորդ փուլում քվեարկել է արժանապատվության, արդարության ու զարգացման օգտին, գրում է ria.ru-ն:
«Մենք ցանկանում ենք ո՛չ ասել բռնությանն ու ստին և դեպի անցյալ վերադարձին»,- ասել է Իվանիշվիլին լրագրողներին:
Իվանիշվիլին ընտրատեղամաս է այցելել կնոջ, որդու և հարսի հետ:
Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտնել է, որ նոյեմբերի 28-ին մեկնարկած նախագահական ընտրությունների երկրորդ փուլի ընթացքում տասը բողոք է ստացել:
Իր հերթին, Վրաստանի նախագահի թեկնածու Գրիգոլ Վաշաձեն մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է արձանագրված բազմաթիվ խախտումների մասին:
Ընտրությունների երկրորդ փուլ են անցել իշխող «Վրացական երազանք» կուսակցության աջակցությունը վայելող անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին՝ 38.64% և ընդդիմադիր նախկին իշխող «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամ Գրիգոլ Վաշաձեն՝ 37.74% քվեներով:









































