Ճապոնիայի իշխանությունները հայտարարել են Տոկիոյում 2020թ. կայանալիք ամառային Օլիմպիական խաղերի շինարարության համար արտասահմանցի աշխատողներ ներգրավելու անհրաժեշտության մասին:
NHK հեռուստաալիքի տվյալներով՝ պաշտոնյաները հայտարարել են Ճապոնիայի էկոնոմիկայի շինարարական ոլորտում աշխատակիցների պակասի մասին:
«Ճապոնիայի շինարարական ինդուստրիայում անձնակազմի թվաքանակը կրճատվում է: Մենք պետք է որքան հնարավոր է արագ միջոցներ ձեռնարկենք արտասահմանցի աշխատողներ ներգրավելու ուղղությամբ, որպեսզի լրացնենք այդ բացը: Մտածում եմ՝ մինչև տարեվերջ մենք կկարողանանք ներգրավել մեզ անհրաժեշտ անձնակազմին»,- ասել են նրանք:
Գնահատականների համաձայն՝ օլիմպիական մարզադաշտերի կառուցման համար ճապոնական իշխանությունները 25 հազար աշխատողի կարիք ունեն:
Ճապոնիայի աշխատանքի նախարարությունում նշել են, որ շինարարական ոլորտում զգացվում է աշխատուժի պակաս:










































