Կահիրեում տեղի ունեցած ահաբեկչությունների պատասխանատվությունը ստանձնել է սինայական «Անսար Բեյթ Ալ-Մակդիս» ահաբեկչական խմբավորումը, որը «Ալ-Քաիդա»-ի ստորաբաժանումն է՝ հաղորդում է Reuters-ը:
Հիշեցնենք, որ հունվարի 25-ին Կահիրեում որոտացել է չորս պայթյուն, որի հետևանքով կան զոհեր և վիրավորներ:
Առաջին պայթյունը որոտացել է քաղաքի ծայրամասում, ականապատ ավտոմեքենա է պայթեցվել նաև Կահիրեի կենտրոնում՝ ոստիկանության բաժանմունքի մոտ, իսկ երրորդ պայթյունը որոտացել է ռուսական մշակութային կենտրոնի մոտ: Պայթուցիկ սարք է գործարկվել նաև Հարամ փողոցում տեղակայված կինոթատրոնի մոտ:











































