Thursday, 11 06 2026
ԱՊՀ ստեղծագործական և գիտական մտավորականության համաժողովում Էդուարդ Թոփչյանը և Բելլա Ամարյանն արժանացել են մրցանակների
ԱԳ նախարարի տեղակալը Մարիա Թելալյանի հետ հանդիպմանն ընդգծել է ՀՀ պատրաստակամությունը ԺՀՄԻԳ-ի հետ կառուցողական համագործակցության շարունակական ընդլայնմանը
00:40
«Փյունիկ»-ը տարբերանշանի վրա կրկին ավելացրել է չեմպիոնական աստղը
Հայաստանի թեկնածուն ընտրվել է ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց հանձնաժողովի անդամ
00:20
Հայաստանի կանանց ֆուտբոլի ազգային թիմը պարտությամբ ավարտեց ընտրական փուլը
Տաշիրում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը․ ՍԱՏՄ
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք. հայտարարվել հետախուզում. 3 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է
Պուտինը պահանջել է ուժեղացնել կրթական համակարգի անվտանգությունը
ՍԱՏՄ-ն «Զվարթնոց» օդանավակայանում գործող հանրային սննդի կետում հայտնաբերել է վտանգավոր սննդամթերք
23:30
Տոկիոյում հանդիպել են Ճապոնիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները
Տեսանկարահանող սարքը կգործարկվի հունիսի 15-ից
23:10
Հաքան Ֆիդանը Սոֆիայում հանդիպումներ է անցկացրել մի շարք պաշտոնյաների հետ
Անցած մեկ օրում բացահայտվել է 184 հանցագործություն
Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի քաղաքականությունը սպառնալիք է դարձել Թուրքիայի ազգային անվտանգության համար
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի «Մուշ» կինոթատրոնի շենքը կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը
ՌԴ արտգործնախարարությունում հանդիպում կանցկացվի Ֆրանսիայի, Գերմանիայի և Բրիտանիայի դեսպանների հետ
Եթե ընտրություններին միասնական ճակատով մասնակցեին ԼՀ-ը, ՀԱԿ-ը և Բևեռը, ապա կհաղթեր անվավեր քվեաթերթիկը. Գալջյան
Դոնալդ Թրամփը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
22:10
Քեշմ կղզու մոտակայքում պայթյուններ են որոտացել. «Mehr»
Հայաստանը ռուսական գազային շանտաժին չպետք է տեղի տա. գազ հնարավոր է ձեռք բերել այլ երկրներից
21:50
Եմենի ափերի մոտ բեռնանավ է գրոհի ենթարկվել
Այդ ուժը մեզ շփոթում է իր մոտ ծվարած, մի ցուցակից մյուսը թռչկոտողների հետ. մենք Վարդևանյան չենք
Ռուսաստանը պատրաստ է Վրաստանի հետ համագործակցության ընդլայնման. Զախարովա
Մոսկվան Երևանի նկատմամբ վարում և վարելու է «սեր առանց պարտավորության» քաղաքականությունը
21:09
Իրանի հարավը ջրամատակարարման խնդրի է բախվել ԱՄՆ-ի հարվածներից հետո
Վլադիմիր Պուտինը կայցելի՞ Թուրքիա
20:50
Իրանի զինված ուժերը ամբողջապես ջախջախված են. Թրամփ
Լատվիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին խորհրդարանական ընտրություններում ՔՊ-ի հաղթանակի կապակցությամբ
20:30
ԱՄՆ-ն պահանջում է վերանայել ԵՄ-ում դեղորայքի գնագոյացման համակարգը
20:20
Հայաստանի կարատեի հավաքականի անդամ Սուրեն Հարությունյանը կմասնակցի «Karate One Premier League – Rabat 2026»-ին

ԼՂՀ կառավարությունը բաց է ավելի խորը հարաբերություններ հաստատելու Իրանի հետ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը:

– Պարոն վարչապետ, չնայած Դուք Ձեր հարցազրույցներում բացառել եք, որ Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելուց հետո հնարավոր է ՀՀ-ի և ԼՂՀ-ի միջև մաքսային անցակետ լինի, այնուամենայնիվ, շարունակում են կարծիքներ հնչել, որ այդ անցակետը լինելու է` թեկուզ ձևական: Կարո՞ղ եք որոշակիորեն ասել` եթե մաքսակետ բացվի, ի՞նչ կարգավիճակում կհայտնվի Արցախը:

– Ես վերստին հայտարարում եմ, որ ՀՀ և ԼՂՀ միջև մաքսակետի տեղադրումը բացառվում է: Այս պատասխանս ենթադրում է, որ ավելորդ է որևէ բանի մասին ենթադրություն ու կանխատեսում անել, եթե դա բացառվում է:

– Երբ քննարկվում էր Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության հարցը, Ղազախստանն ու Բելառուսը պնդում էին, որ չեն կարող հաշվի չառնել Ադրբեջանի կարծիքը: Իսկ Ադրբեջանն արդեն իսկ հայտնել է իր կարծիքը, թե դեմ է Հայաստանի անդամակցությանը ՄՄ-ին: Ինչպե՞ս եք վերաբերվում Ադրբեջանի այս կարծիքին:

– Անձամբ ես կարծում եմ, որ տրամաբանական չէ երրորդ կողմի կարծիքը հաշվի առնել որևէ երկրի հետ երկկողմ կամ բազմակողմ հարաբերություններ զարգացնելիս, մանավանդ, որ այդ հարաբերությունները առնչություն չունեն երրորդ կողմի հետ: Ադրբեջանը շատ բան կարող է ասել՝ տեղի կամ անտեղի, մեկ այլ բան է, թե դրանք որքանով են ազդում իրականության վրա: Այս տեսանկյունից համոզված եմ, որ Բաքվի այդ դիրքորոշումն արտահայտվել է ուղղակի արտահայտելու համար, ուրիշ ոչինչ, և այն չի կարող որևէ կերպ ազդել ՀՀ-ՄՄ հարաբերությունների վրա:

– Պարոն Հարությունյան, իսկ ինչպե՞ս եք վերաբերվում Հայաստանի կառավարության և «Գազպրոմի» միջև վերջերս կնքված գազային համաձայնագրին, հատկապես, որ Հայաստանն այն կնքեց 30 տարով` մինչև 2043 թվականը, դրանով, ըստ էության, զրկվելով հնարավոր բոլոր այլընտրանքներից:

– Անշուշտ, իրականում ցանկացած համաձայնագիր կարող է քննադատության ենթարկվել իր բացթողումների ու թույլ կողմերի համար, սակայն նմանատիպ հարցերում պետք է խնդիրը դիտարկել բազմակողմանիորեն՝ առանց կտրելու համատեքստից: Կարծում եմ՝ այդ տեսանկյունից նշված համաձայնագիրը, ընդհանուր առմամբ, լուծեց Հայաստանի առջև ծառացած որոշ հիմնախնդիրներ, հատկապես՝ գազի գնի երկարաժամկետ կանխատեսելիության առումով:

– Իրանի շուրջ վերջին զարգացումների ֆոնին ԼՂՀ-ն Իրանի հետ տեսնո՞ւմ է տնտեսական և քաղաքական համագործակցության շանս:

– Մենք միշտ հանդես ենք եկել մեր հարևան երկրների հետ համագործակցելու կառուցողական դիրքերից, սակայն ուղղակի հարաբերությունների հաստատումն անհնար է եղել ԼՂՀ-ի՝ չճանաչված լինելու հանգամանքով: Այնուամենայնիվ, տնտեսական որոշ ոչ ուղղակի կապեր կան իրանական ձեռնարկությունների հետ, և մեր կառավարությունը բաց է ավելի խորը հարաբերություններ հաստատելու գործում: Համոզված եմ, որ զարգացած և կայուն տնտեսությամբ Իրանը բխում է նրա բոլոր հարևանների շահերից:

– Ինչպե՞ս եք վերաբերվում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և վարչապետ Տիգրան Սարգսյանի հեռակա բանավեճի տնտեսական բաղադրիչին: Ո՞ւմ փաստարկներն են Ձեզ համար ավելի հիմնավոր թվում: Շատերը Ռոբերտ Քոչարյանի վերջին օրերի ակտիվությունը ընկալում են որպես նրա հետվերադարձի հայտ՝ արդեն վարչապետի պաշտոնում: Ձեր կարծիքով` որքանո՞վ է դա հավանական և ի՞նչ կարող է տալ Քոչարյանի վերադարձը ԼՂՀ-ին:

– Պատշաճ չեմ համարում դիրքորոշում հայտնել ՀՀ ներքաղաքական զարգացումների վերաբերյալ:

– Եթե համեմատական անցկացնենք, կարո՞ղ եք  ասել` ԼՂՀ-ն ավելի նպաստավոր պայմաններում, ավելի նպաստավոր դիրքում եղել է Ռոբերտ Քոչարյանի՞, թե՞ Սերժ Սարգսյանի ժամանակ:

– Իսկ ինչո՞ւ պետք է համեմատությունը կատարվի այդպես, եթե ԼՂՀ զարգացման համար ուղղակի պատասխանատուները ԼՂՀ և ոչ թե ՀՀ իշխանություններն են: Այնուամենայնիվ, փաստ է, որ և՛ Սերժ Սարգսյանը, և՛ Ռոբերտ Քոչարյանը իրենց ողջ գործունեության ընթացքում միշտ աջակցել են Արցախի զարգացմանը: Վստահությամբ կարող եմ պնդել, որ Սերժ Սարգսյանը իր նախագահության ողջ ընթացքում սատար է կանգնել Արցախի զարգացման՝ առանց բացառության  բոլոր խոշոր ծրագրերի իրագործմանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում