«Այն ուժերը, որոնք տեսնում են, որ իրենք կարող են հայտնվել խորհրդարանական ընտրությունների լուսանցքում, սկսել են հայտարարել, թե այս խորհրդարանը 1,5, 2 տարվա կյանք ունի: Բայց իրենք ո՞վ են, որ որոշեն, թե խորհրդարանը որքան ժամկետ ունի. Ժողովուրդն է որոշում»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստանի» նախագահ, «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
Նրա խոսքով՝ ինչ-որ մեկը ինչ-որ բան է ասում, որը Սահմանադրության հետ ոչ մի կապ չունի. «Էս ամբողջ հեղափոխության ընթացքում Սահմանադրության ոչ մի նորմ չի խախտվել»:
Մարուքյանն ընդգծեց՝ քաղաքացիները պետք է իմանան, որ այս Սահմանադրությամբ պառլամենտը ընտրվելու է 5 տարի ժամկետով, և նրանք այս ընտրություններով որոշելու են իրենց ապագա 5 տարիները:
Մանրամասները՝ տեսանյութում:










































