Saturday, 06 06 2026
Մաղթում եմ, որ բնության հանդեպ հոգատարությունն ու պատասխանատվությունը լինեն մեր հասարակության կարևորագույն արժեքներից մեկը․ ՇՄ նախարար
Տեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրել
Գյումրիում գործող հրուշակեղենի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել է
Քննարկվել են պրոբացիայի և քրեակատարողական ոլորտների բարեփոխումները
Հունաստանում Հայաստանի դեսպանն անդրադարձել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումներին
Մի մրահոն աղջիկ տեսա Ռիալտոյի կամրջին․ Իսահակյանի տուն-թանգարանի այգում տեղադրվել է փայտյա քանդակ-նստարան
Հունիսի 6-ին և 7-ին մինչ 20։00-ն քարոզչություն իրականացնող ԶԼՄ-ները պատասխանատվության կենթարկվեն
23:50
Իրանը և ԱՄՆ-ն մոտ են միջուկային հարցի շուրջ շրջանակային փաստաթղթի համաձայնեցմանը. Գրոսի
Վստահ ենք՝ ընտրություններն անցկացնելու ենք ժողովրդավարական բարձր մակարդակով. նախագահ
Առայժմ իմաստ չեմ տեսնում հանդիպելու. Պուտինը մերժել է Զելենսկուն
Վրաստանի ՊԱԾ ղեկավարը պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանում
Վիճաբանություն և վրաերթ Ներքին Չարբախում․ կա տուժած
Ադրբեջանը հերքել է CNN-ի հրապարակումը Իրանի դեմ գործողությունների համար իր տարածքն օգտագործելու վերաբերյալ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 150 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանություն
22:50
ԱԷՄԳ-ն կարծում է, որ Իրանը չի փոխել բարձր հարստացված ուրանի պահման վայրը
Ալեն Սիմոնյանն ընդունել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության պատվիրակությանը
22:30
Կիևը հաստատել է, որ Ռումինիայի ափերի մոտ ուկրաինական անօդաչու նավակ է պայթել
ԱԺ նախագահը Ֆրանկոֆոնիայի դիտորդների հետ քննարկել է ընտրական գործընթացները
22:10
Մակրոնը ողջունել է Զելենսկու բաց նամակը Պուտինին
22:00
Քրիստոնեական վերածնունդ Ամերիկայում․ ինչու են երիտասարդները վերադառնում եկեղեցի
21:50
Իրանում էլեկտրաէներգիայի ամենօրյա անջատումներ են
Հայաստանի դեմ ռուսական դիվերսիա է. քաղաքացին պիտի տեր կանգնի ընդդիմությանը
21:30
ՌԴ-ն Ուկրաինային է մեղադրել Ազովի ծովում հարձակման համար, կապի մեջ է Ադրբեջանի հետ
«Եռագլուխը» և Թաթոյանը, չունենալով սեփական օրակարգ, սպասարկում են ՖՍԲ-ի պատերազմի օրակարգը
21:09
Իրանի նոր գերագույն առաջնորդն առաջին անգամ համաներում է հայտարարել
Ուկրաինան Ազովի ծովում «ադրբեջանական» երկու բեռնանավ է ոչնչացրել․ Բաքուն ներգրավված է Ռուսաստան-Թուրքիա ապօրինի գործարքներում
20:50
Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են կատարել «185-ը 185-ի դիմաց» բանաձևով
Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
20:30
Ուկրաինայի ԶՈւ-ից հայտնել են են Ազովի ծովում նավերին հարվածների մասին
Պարզաբանում․ հաշվառումների վերաբերյալ ահազանգերի մասին

Բոլոր թերություններով հանդերձ՝ այս ընտրությունները կլինեն լեգիտիմ. Արտակ Կիրակոսյան

«Մեր խնդիրն այն է, որ օդում կախված սոցիալ-դեմոկրատիայի գաղափարները, որոնք մարմնավորման կարիք ունեն Հայաստանում, առավելապես հասու դառնան հանրությանը, և մենք դառնանք այդ գաղափարները կրող ուժը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Քաղաքացու որոշում» սոցիալ- դեմոկրատական կուսակցության համամասնական ցուցակի երկրորդ համար Արտակ Կիրակոսյանը։

Նա վստահ է, որ անկախ կարճ ժամանակահատվածից՝ իրենք կկարողանան, աշխատելով թիրախային մասսայի հետ, հայտնվել խորհրդարանում:

«Մենք խոսում և աշխատում ենք կոնկրետ մասսայի հետ։ Մարդիկ կա՛մ հասկանում են մեր գաղափարները, կա՛մ ոչ։ Ունենք թիրախային խումբ, որի հետ աշխատում ենք, և նրանք այն մարդիկ են, որոնց համար սոցիալական արդարության խնդիրն ընկալելի է, և ձգտում ունեն այդ գաղափարները մարմնավորելու։ Այդ բոլոր մարդիկ մեր ընտրողներն են, նրանք բավականին շատ են ու ժամանակի ընթացքում ավելի կշատանան»,- ասաց Կիրակոսյանը։

Մեր զրուցակցի խոսքով՝ անկախ ամեն ինչից՝ այս ընտրությունները կլինեն լեգիտիմ, իսկ իրենք իրենց քարոզարշավն անցկացնելու են այն տրամաբանությամբ, կարծես թե Ընտրական օրենսգիրքը փոխվել է, չկա ռեյտինգային համակարգ։

Կիրակոսյանի խոսքով՝ «Քաղաքացու որոշում» կուսակցությունը իր նախընտրական ծրագրում շեշտադրում է տնտեսական ոլորտը, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտը, կրթության ոլորտը։ «Մարդու իրավունքները առանձին մի բլոկ է, որտեղ մեր պատկերացումներն են այն մասին, թե ինչ պարտավորություններ պետք է ստանձնի պետությունը՝ ուղղված մարդու իրավունքների պաշտպանությանը։ Մենք չպետք է մարդու իրավունքների արժեքների ներկրող լինենք։ Մենք ինքներս պետք է ձևավորենք մարդու իրավունքների օրակարգը։ Ես ինչ-որ ֆանտաստիկ բան չեմ ասում։ Դրա փորձն արդեն կա, և մենք կարող ենք գտնել մեզ հատուկ, բայց նաև ժողովրդավարությանը հատուկ եղանակներ»,- ասաց Արտակ Կիրակոսյանը։

 

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում