Եվրախորհրդարանի մոնիթորինգային առաքելությունը շաունակում է աշխատանքը և Ուկրաինայում քաղաքական ճգնաժամի կարգավորման ծրագիր առաջարկում, որը կարող է առաջադրվել ԵՄ-ի անունից: Այս մասին գրում է Ria Novosti-ն՝ վկայակոչելով առաքելության համանախագահ, Լեհաստանի նախկին նախագահ Ալեքսանդր Կվասնևսկիին:
«Մենք շարունակում ենք: Մեր մանդատը նախկինի պես գործում է»,- ասել է Կվասնևսկին:
Նա նաև հայտարարել է, որ առաքելության առաջարկած ծրագիրը կազմված է չորս կետից՝ բռնության դադարեցում, ձերբակալվածների ազատ արձակում, հունվարի 16-ին ընդունված օրենքի հետկանչ և փոփոխություններ կառավարությունում:
«Հաշտեցումը և բռնության դադարեցումը համարվում են նախապայմաններ մնացածի համար»,- ասել է առաքելության մեկ այլ համանախագահ Պատրիկ Կոքսը:









































