Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ Կերչի նեղուցի շրջանում Ռուսաստանը ցանկացել է պատասխան կրակ հրահրել, որպեսզի Կիևի դեմ կրկնի 2008-ի ռուսական սցենարը, հաղորդում է ՈՒՆԻԱՆ-ը:
Պորոշենկոն հայտարարել է, որ գրոհի ժամանակ ուկրաինացի նավաստիները պաշտպանվել են:
«Ես վստահ եմ, որ Ռուսաստանի նպատակը մեզ`կրակ բացել սադրելն էր: Ցանկալի կլիներ սպանել ինչ-որ մեկին, և ես չեմ բացառում, որ դրանից հետո սցենարը նմանվեր 2008-ին Վրաստանի սցենարին», – հայտարարել է նա:
Նա նշել է, որ Ուկրաինայի ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Վիկտոր Մուժենկոն հստակ ապացույցներ է ներկայացրել, որ Կերչի նեղուցի շրջանում ուկրաինական նավերի ուղղությամբ կրակ է բացվել ռուսական ինքնաթիռներից:
«Դա լայնածավալ ռազմական գործողություն էր, որը հստակ համապատասխանում է ագրեսիայի միջազգային բնութագրմանը՝ ըստ ՄԱԿ-ի կոնվենցիաների»,-նշել է Պորոշենկոն:
Նոյեմբերի 25-ին սահմանամերձ «Դոն» նավը հարվածել է ուկրաինական բուքսիրին, որի հետևանքով այն կործանվել է: Կերչի նեղուցից դուրս գալիս ռուսական նավերը թիրախային կրակ են բացել Օդեսա մեկնող ուկրաինական նավերի ուղղությամբ: Նշվում է նաև, որ հարձակմանը մասնակցել է ՌԴ օդուժը:








































