Անկարգությունները, որոնք Կիևում չեն դադարում շաբաթվա սկզբից, այժմ տեղափոխվել են Ուկրաինայի արևմուտք: Մի քանի քաղաքներում ցուցարարներին հաջողվել է ներթափանցել վարչակազմերի շենքեր: Այս մասին հայտնում է Russia Today-ը:
Հաղորդվում է, որ Լվովում բողոքի ակցիայի մասնակիցները նահանգապետին ստիպել են հրաժարական տալ՝ իշխանությունը հանձնելով ազգայնականներին:
Երկրում հարձակումներ են կատարվում հրեաների վրա: Կիևի սինագոգի ուսուցիչ Դով Գլիկմանը տեղի ունեցող իրադարձություններին հետևում է հիվանդանոցից: Նա ծեծի է ենթարկվել ու վիրավորվել անհայտ անձի կողմից: Տեղի հրեական համայնքում իրավիճակը մեկնաբանելուց հրաժարվել են՝ վախենալով աջ ծայրահեղական խմբավորումների կողմից վրեժխնդրության թիրախ դառնալուց: Հաղորդվում է քաղաքում նացիստական և ֆաշիստական խորհրդանիշների կիրառման մասին:









































