Ուրբաթ երեկոյան Կիևի Անկախության հրապարակում ինքնապաշտպանությունը հարձակվել է միլիցիայի երեք աշխատակիցների վրա, նրանցից մեկին դանակով վնասվածք հասցրել՝ հայտնում է ՆԳՆ-ն:
«Պատանդված իրավապահները պահվել են Կիևի քաղաքային վարչակազմի շենքում: Այժմ վիրավոր միլիցիոներն ազատ է արձակված, նա հոսպիտալացվել է: Եվս երկու միլիցիոներների ճակատագիրն անհայտ է»,- ասվում է հաղորդագրության մեջ: Այս մասին տեղեկացնում է RBK-ն:
Ուկրաինայի ՆԳՆ-ն Կիևի ինքնապաշտպանական ջոկատին մեղադրել է միլիցիայի երեք աշխատակիցների վրա հարձակվելու մեջ, ովքեր ծառայություն էին իրականացնում Անկախության հրապարակի մոտ: Ընդդիմությունը հարձակումն անվանել է գիտակցված սադրանք:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մայրաքաղաքի Գոլոսեևսկի շրջանում հայտնաբերվել է գնդակահարված միլիցիոների դի, որը գլխի հրազենային վիրավորում էր ստացել: Կրակոցների ձայնը ստիպել էր դեպքի վայրից ոչ հեռու իրականացվող շինարարության անվտանգության աշխատակիցներին դուրս վազել: Նշվում է, որ 27-ամյա անզեն միլիցիոները ծառայությունից տուն էր վերադառնում: Ականատեսները նկատել էին դեպքի վայրից փախուստի դիմող երկու մարդու:









































