Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է «կանաչ էներգետիկայի» անցնելու ծրագրերի մասին՝ գրում է focus.ua-ը։
Մակրոնի խոսքով՝ 2022թ․ Ֆրանսիան ամբողջովին կհրաժարվի ածուխի հիմքով աշխատող էլեկտրակայաններից։ Մինչև 2035թ․ կփակվեն 14 ատոմակայաններ։
Բացի դրանից՝ ծրագրվում է 12 տարվա ընթացքում 3 անգամ ավելացնել քամու էներգիայով աշխատող գեներատորների քանակը, իսկ արևից ստացված էներգիան պետք է ավելանա 5 անգամ։
«Մենք պետք է մինչև 2050թ․ ամբողջովին ապաածխայնացնենք արտադրությունը և սպառումը»,- հայտարարել է Մակրոնը։











































