Wednesday, 10 06 2026
Ռուսական ընդդիմությունը վայր կդնի, թե կպահի մանդատները, որոշվում է Մոսկվայում, ոչ թե՝ Երևանում
18:50
«Ռեալը» երկարաձգել է Adidas-ի հետ համագործակցությունը
ՌԴ-ն կորցրել է առավելությունը պատերազմում և կոլապսի առջև է. Երևանը պետք է պատրաստ լինի այդ սցենարին
Պեսկովը չի բացառել Փաշինյան-Պուտին հանդիպման հնարավորությունը ընտրությունների արդյունքների վերջնական ամփոփումից հետո
Թալիբանին շնորհավորող Ռուսաստանից ակնկալիք պետք չէ ունենալ
18:10
Թրամփի ընտանիքը միլիարդներ է վաստակել կրիպտոարժույթից. Reuters-ի բացահայտումը
Հայաստանում Ռուսաստանի կրեատուրան քաղաքական ռեսուրս չէ նաև Ռուսաստանի համար
17:50
Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտումները վնասում են դիվանագիտությանը
ՀՀ սեփականության իրավունքն է գրանցվել Քանաքեռավան գյուղի շուրջ 20.6 հա մակերեսով անշարժ գույքի նկատմամբ. Նիկոլ Փաշինյան
17:30
Պեկինը զսպվածության կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին
Չեմ մոռանում վերցնել ՀԴՄ. վարչապետ
17:10
Ուկրաինան ստեղծում է Patriot համակարգի սեփական այլընտրանքը. The Telegraph
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
Ֆիդանը կմեկնի Մոսկվա
Սրանք մեկը մյուսից ունիկալ են. Արայիկ Հարությունյան
16:30
Բելֆաստում անկարգություններ են
Հակառակ մանիպուլյացիաներին՝ մեր երկրում հանցագործությունները նվազել են. ՆԳՆ խոսնակ
Հայաստանը կրկին չի մասնակցել ՀԱՊԿ միջոցառումներին. Լավրով
Երևանի հասարակական վայրերում շարունակվում է էլեկտրոնային թափոնների հավաքագրումը
Ալիջան և Աքյաքա անցակետերի բացումով հայ-թուրքական առևտուրը արագ կհասնի 1 մլրդ դոլարի. Yeni Şafak
Մտադիր չենք հանդուրժել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության հարցում Երևանի մոտեցումը. Զախարովա
15:30
Չինաստանը և Հյուսիսային Կորեան կարևոր համաձայնությունների են հասել Փհենյանում. Սի Ծինփին
Անհասկանալի և անընդունելի է․ Զախարովան՝ հայաստանյան ընդդիմադիրների «հալածանքների» մասին
15:10
Իրանն ու ԱՄՆ-ը մոտ են մեծ միջուկային գործարքին. մանրամասներ
Ղազախստանը սահմանադրությամբ փակել է Նազարբաևի դարաշրջանը
14:50
Իրանը տարածաշրջանի երկրներին կոչ է արել իրենց տարածքները չտրամադրել ԱՄՆ-ի հարձակումների համար
Նպատակը՝ պառակտում մտցնելն է․ ըստ Զախարովայի՝ ԵՄ-ն փորձում էր վերահսկել ՀՀ-ում ընտրական ցիկլը
14:30
Իրանի զինված ուժերը գրոհել են տարածաշրջանում ԱՄՆ-ի շահերը ներկայացնող 21 օբյեկտի վրա
Չունենք որևէ դեպք, երբ առանց դատարանի թույլտվության՝ ՀԿԿ-ն իրականացրել է գաղտնալսում․ Նահապետյան
14:10
Մոսկվան և Կիևը փոխադարձ հարվածներ են հասցրել. Ուկրաինայում կան վիրավորներ

Տիգրան Սարգսյանը ներկայացրել է ԵԱՏՄ-ի առջև ծառացած ակտուալ հարցերը և կարևորել առկա խոչըդոտների վերացումը

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանն այցելել է Բելառուսի պետական համալսարան: Այցի ընթացքում Տիգրան Սարգսյանը հանդիպում է ունեցել Բելառուսի պետական համալսարանի ռեկտոր Անդրեյ Կորոլի հետ: Հանդիպման ընթացքում հետագա համագործակցության վերաբերյալ պայմանավորվածություններ են ձեռք բերվել:

Հատուկ ուշադրություն է հատկացվել Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների առաջատար բուհերի ցանցային փոխգործակցության, տարածաշրջանային ինտեգրացիայի ոլորտում բարձր որակավորում ունեցվող մասնագետների պատրաստման և այլ հարցերի:

Տիգրան Սարգսյանը դասախոսություն է կարդացել համալսարանի ուսանողների և դասախոսների համար: ԵՏՀ կոլեգիայի նախագահը պատմել է Եվրասիական տնտեսական միության ինտեգրացիոն գործընթացների պատմության, յուրահատկության և ընթացիկ փուլի մասին: Նա շեշտը դրել է Միության առջև ծառացած ակտուալ խնդիրների՝ Միության ներքին շուկայում խոչընդոտների վերացման, անդամ երկրների կողմից երրորդ երկրներ արտահանումը խթանելու, Միության թվային օրակարագի իրականացման և այլ հարցերի վրա:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահն ընդգծել է դրական դերակատարումը, որ ունենում է Եվրասիական տնտեսական միությունն անդամ երկրների տնտեսության զարգացման վրա: Տիգրան Սարգսյանը նշել է, որ վերջին տարիներին Եվրասիական տնտեսական միությունում ավելացել են ներքին առևտրի ծավալները, փոխադարձ առևտրում 14 տոկոսով ավելացել է պատրաստի արտադրանքի բաժինը, Հայաստանի և Ղրղզստանի ազգային տնտեսությունների աճի տեմպերը երկու անգամ գերազանցել են համաշխարհային միջին ցուցանիշները: Տիգրան Սարգսյանը նկատել է՝ եթե չլիներ տնտեսական միությունը, դրա անդամ երկրների ազգային տնտեսությունների աճի տեմպերն ավելի ցածր կլինեին:

Տիգրան Սարգսյանը ներկայացրել է նաև Միության առջև ծառացած մարտահրավերները: Ամենաառանցքային մարտահրավերները, որոնք լուծման կարիք ունեն, ԵՏՀ կոլեգիայի նախագահը համարել է միջազգային տնտեսական հարաբերություններում պրոտեկցիոնիզմի աճը, առկա խոչընդոտների վերացումն ու տնտեսական աճի ապահովումը, Եվրասիական տնտեսական միության շուկայում սահմանափակումների վերացումը:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահը նաև կարծիք է հայտնել, որ միջազգային տնտեսական հարաբերությունների զարգացման տրամաբանությունը տանում է ոչ միայն առևտրատնտեսական կապերի խորացմանը, այլ նաև գլոբալ մակարդակում գոյակցության ընդհանուր ստանդարտների մշակման: Նրա խոսքով՝ այդ պայմաններում տարածաշրջանային տնտեսակական միությունները՝ որպես աշխարհագրորեն, մշակութային և տնտեսական առումով իրար մոտ երկրների համատեղ գոյակցության ձևաչափ, այլընտրանք չունեն: «Աշխարհը գնում է ինտեգրացիայի ճանապարհով: Այդ գործընթացը կանգնեցնելն անհնար է»,- եզրափակել է Սարգսյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում