Aravot.am-ի փոխանցմամբ՝ այսօր Շիրակի մարզպետարանում ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի բարոյախրատական ելույթի ժամանակ մեկը մյուսի հետևից մի քանի զավեշտալի իրադարձություններ են տեղի ունեցել: Շիրակի մարզի համայնքապետերից, հիվանդանոցների տնօրեններից, գազի, էլցանցի, ջրմուղի պետերից ու փրկարարներից, դպրոցի տնօրեններից բացի ոստիկանապետի հետ հանդիպմանը հրավիրվել էր նաև գյումրեցի հայտնի երգիչ Մուրադ Մալխասյանը:
Վլադիմիր Գասպարյանի ելույթի ժամանակ վերջինս հեռախոսին անընդհատ զանգ է եկել` բավական շեղող երաժշտությամբ: Տեսնելով, որ պրծում չկա. երգիչը ամենայն հավանականությամբ չի իմացել հեռախոսն անջատելու ձևը, ոստիկանապետը հետաքրքրվել է. «Էդ կինո՞ եք նայում էդտեղ»: Երգիչը դեռ ոտքը չի քաշել մարզպետարանի դահլիճից` մի էնպիսի շրխկոց է եկել, որ ներկաները ակամա կողքբոլորն են նայել, թե ի՞նչ եղավ:
Պարզվել է, կոտրվել էր առաջին շարքի աթոռներից մեկը, որտեղ նստած է եղել Գյումրու մանկավարժականի ԲՀԿ-ական ռեկտոր Վարդևան Գրիգորյանը: Վլադիմիր Գասպարյանը տեսնելով, որ նա համարյա վայր է ընկել, մի կերպ է պահել իրեն, սկսեց ծիծաղել ու քաղաքական հումոր անել. «Այ ըտենց, Բարգավաճն անընդհատ ընկնում ա աթոռներից: Հա, լավ, մի բոլտ չճարեցի՞ք, դնեիք էդտեղ: Ոնց որ էլ չեք բարգավաճում, հա՞ …»:
Մանրամասները՝ Aravot.am-ում







































