Alibaba Group-ի հիմնադիր և Չինաստանի ամենահայտնի կապիտալիստ Ջեք Ման Կոմունիստական կուսակցության անդամ է, հաղորդում է CNBC-ն:
Նշվում է, որ Ման այն 100 մարդկանց ցանկում է, որոնք նպաստել են երկրում իրականացվող բարեփոխումներին և վարվող բաց քաղաքականությանը:
Forbes-ի տվյալներով, Մՙան Չինաստանի ամենահարուստ մարդն է: Նրա եկամուտը գնահատվում է 35,8 միլիարդ դոլար:
Սակայն, պարբերականը չի նշում, թե Ման երբ է ընգրկվել կուսակցության շարքերը:
Ջեկ Ման Alibaba Group-ը ստեղծել է 1999թ.-ին: Նրա ղեկավարությամբ Alibaba-ն շուկայական կապիտալիզացիայի ցուցանիշով ընդգրկվել է աշխարհի լավագույն տասնյակում: Bloomberg-ի վերջին տվյալներով, ընկերության բաժնետոմսերը վաճառվում են 156.01 դոլարով: Alibaba-ի կապիտալիզացիան կազմում է 404.4 մլրդ դոլար:









































