Thursday, 11 06 2026
ԱՊՀ ստեղծագործական և գիտական մտավորականության համաժողովում Էդուարդ Թոփչյանը և Բելլա Ամարյանն արժանացել են մրցանակների
ԱԳ նախարարի տեղակալը Մարիա Թելալյանի հետ հանդիպմանն ընդգծել է ՀՀ պատրաստակամությունը ԺՀՄԻԳ-ի հետ կառուցողական համագործակցության շարունակական ընդլայնմանը
00:40
«Փյունիկ»-ը տարբերանշանի վրա կրկին ավելացրել է չեմպիոնական աստղը
Հայաստանի թեկնածուն ընտրվել է ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց հանձնաժողովի անդամ
00:20
Հայաստանի կանանց ֆուտբոլի ազգային թիմը պարտությամբ ավարտեց ընտրական փուլը
Տաշիրում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը․ ՍԱՏՄ
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք. հայտարարվել հետախուզում. 3 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է
Պուտինը պահանջել է ուժեղացնել կրթական համակարգի անվտանգությունը
ՍԱՏՄ-ն «Զվարթնոց» օդանավակայանում գործող հանրային սննդի կետում հայտնաբերել է վտանգավոր սննդամթերք
23:30
Տոկիոյում հանդիպել են Ճապոնիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները
Տեսանկարահանող սարքը կգործարկվի հունիսի 15-ից
23:10
Հաքան Ֆիդանը Սոֆիայում հանդիպումներ է անցկացրել մի շարք պաշտոնյաների հետ
Անցած մեկ օրում բացահայտվել է 184 հանցագործություն
Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի քաղաքականությունը սպառնալիք է դարձել Թուրքիայի ազգային անվտանգության համար
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի «Մուշ» կինոթատրոնի շենքը կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը
ՌԴ արտգործնախարարությունում հանդիպում կանցկացվի Ֆրանսիայի, Գերմանիայի և Բրիտանիայի դեսպանների հետ
Եթե ընտրություններին միասնական ճակատով մասնակցեին ԼՀ-ը, ՀԱԿ-ը և Բևեռը, ապա կհաղթեր անվավեր քվեաթերթիկը. Գալջյան
Դոնալդ Թրամփը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
22:10
Քեշմ կղզու մոտակայքում պայթյուններ են որոտացել. «Mehr»
Հայաստանը ռուսական գազային շանտաժին չպետք է տեղի տա. գազ հնարավոր է ձեռք բերել այլ երկրներից
21:50
Եմենի ափերի մոտ բեռնանավ է գրոհի ենթարկվել
Այդ ուժը մեզ շփոթում է իր մոտ ծվարած, մի ցուցակից մյուսը թռչկոտողների հետ. մենք Վարդևանյան չենք
Ռուսաստանը պատրաստ է Վրաստանի հետ համագործակցության ընդլայնման. Զախարովա
Մոսկվան Երևանի նկատմամբ վարում և վարելու է «սեր առանց պարտավորության» քաղաքականությունը
21:09
Իրանի հարավը ջրամատակարարման խնդրի է բախվել ԱՄՆ-ի հարվածներից հետո
Վլադիմիր Պուտինը կայցելի՞ Թուրքիա
20:50
Իրանի զինված ուժերը ամբողջապես ջախջախված են. Թրամփ
Լատվիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին խորհրդարանական ընտրություններում ՔՊ-ի հաղթանակի կապակցությամբ
20:30
ԱՄՆ-ն պահանջում է վերանայել ԵՄ-ում դեղորայքի գնագոյացման համակարգը
20:20
Հայաստանի կարատեի հավաքականի անդամ Սուրեն Հարությունյանը կմասնակցի «Karate One Premier League – Rabat 2026»-ին

«Ճակատս բարձր է, հպարտանում եմ Արմենիս քայլով» (տեսանյութ)

Հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի հյուսիսարևելյան (Ջրաբերդ) և հարավարևելյան (Կորգան) ուղղություններով հակառակորդի դիվերսիոն խմբերի հարձակման, այնուհետև բռնկված փոխհրաձգության արդյունքում հրազենային վիրավորումից մահացած կրտսեր սերժանտ Արմեն Լևոնի Հովհաննիսյանի ընտանիքի անդամները չեն հավատում, որ Արմենն այլևս չկա, ներկա ժամանակով էլ նրա մասին խոսում են: Տան երկրորդ հարկում Արմենի լուսավոր նկարն է, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի պարգևատրած «Արիության համար» մեդալը: Ի դեպ, Արմեն Հովհաննիսյանն այդ պարգևի ամենաերիտասարդ մեդալակիրն է…

Չնայած խորը ցավին՝ Արմենի ընտանիքը հպարտ է, որ հերոս որդի ունի: Մայրը՝ Մարիաննա Հովհաննիսյանը, Արմենի խիզախությունը բացահայտել է դեռ մանկուց: Մայրը պատմեց, որ որդին չափից ավելի ընկերասեր էր, ուներ բոլոր ընկերներին իր շուրջը հավաքելու ձիրք:

«Բոլոր հայ ընտանիքներում գիտեք՝ ինչպես են մայրերը գուրգուրում, փայփայում իրենց զավակներին, Արմենս մեր տան կրտսերն է, երեք քույրերի եղբայրն է, պատկերացրեք մեր ընտանիքում ինչ սիրով և գուրգուրանքով ենք փայփայել Արմենիս: Մեր ընտանիքում Արմենս շատ լավ մթնոլորտում է մեծացել, միշտ սեր է տեսել իմ տղան»,- ասաց Արմենի մայրը:

Մինչև բանակ զորակոչվելը, Արմենն ընդունվեց Մշակույթի պետական քոլեջ, ընտրել էր օպերատորի մասնագիտությունը:

«Մենք չգիտենք որևէ մեկին, որ վիճեր, որևէ վատ բան ասեր, աշխատում էր ոչ մեկին չնեղացնել, շատ բարի էր: Մենք իրեն պաշտելով ենք սիրել, գեղեցկադեմ երեխա էր, փարթամ, սիրուն…»,- ասաց մայրը:

Նա չթաքցրեց, որ երբ Արմենը երրորդ կուրսում էր, և մոտենում էր զորակոչի ժամանակը, որպես ծնողներ՝ իրենք մտածում էին որդին լավ տեղ ընկնի, մոտ լինի քաղաքին. «Ես իմ մինուճարի մասին էի մտածում, բայց երբ ընտրության հարցը եկավ, ինքը ոչ մի բան չէր ուզում լսել ու անընդհատ Ղարաբաղ գնալու մասին էր խոսում, և զորակոչվելուց հետո ենք իմացել, որ Մարտակերտ պետք է ծառայի»,- ասաց մայրը:

Տիկին Մարիաննան նաև նշեց, որ ծառայության ամբողջ ընթացքում մի օր անգամ չի տեսել, որ որդին տրտնջար ծառայությունից, բայց ինքը գիտակցում էր` որդին որտեղ է: Իսկ երբ Արմենին սկսեցին դիրքեր տանել (ամսվա տասնհինգ օրը դիրքերում էր) տագնապը ընտանիքում ավելի խորացավ: «Երևի տագնապներ շատ են եղել, պարզապես ինքը դրա մասին ոչ մի անգամ ոչ մի բան չէր ասում»,- հուզված նշեց մայրը:

Ծառայության ընթացքում Արմենը որոշել է սերժանտի կոչում ստանալ: Չնայած մայրը դեմ էր, բայց տղան չլսեց իրեն. «Ինքս էլ հասկանում էի՝ բացի այն, որ ինքը պետք է կրի պատասխանատվություն իր այդ կոչումից հետո, նաև այն զինվորները, որոնք պետք է լինեն իր տրամադրության տակ, ինքը պետք է պատասխանատու լիներ այդ տղաների համար»: Այնուհետև Արմենը կրտսեր հրամանատար է դարձել. «Ջոկի տղաներին միշտ շատ լավ էր վերաբերվում, նրանք էլ իրեն էին շատ սիրում»,- ասաց մայրը:

Վերջին անգամ մոր հետ խոսել է հունվարի 17-ին. «Ասաց՝ մամ ջան, պատկերացնո՞ւմ ես, բան չմնաց, մամ ջան, հինգ ամիս մնաց: Ամեն անգամ «մամ ջան» էր ասում, ես դրանից ամեն անգամ փառավորվում էի: Ես էլ հաշվարկ էի անում իր հետ, հետո պահ էր գալիս ինքս ինձ ասում էի՝ ինչ հաճախ է ասում այդ միտքը, սկսում էի անհանգստանալ, որ ինքը անընդհատ գալու մասին է խոսում»:

«Հասկանում եք՝ տղաս մինուճար էր, ինչքան երազանքներ կունենամ, մանավանդ մենք հայ մայրերս տղաների հետ ինչ հույսեր ենք կապում: Իմ աղջիկները իրենց եղբորը ուղղակի երկրպագում էին, միշտ հաշվի նստում նրա կարծիքի հետ, ընդունում էին այնպես, ինչպես ուզում է իրենց եղբայրը»,- հպարտությամբ նշեց տիկին Մարիաննան:

Արմենի մորը հրամանատարը պատմել է դեպքի մանրամասներ: Արմենը դիտակետում է եղել, նկատել է թշնամուն. «Նա գիտակցել է, որ այն, ինչ կա, իր մի կտոր հողը պաշտպանելու համար է, մանավանդ այն տղաների համար, որոնք ներսում են ու ոչնչից տեղյակ չեն, իսկ գնդակները անձայն են, քամու տատանումից է հասկացել, որ գնդակ է գալիս, և այդ րոպեին չգիտեմ՝ ինչ առյուծ է արթնացել, հետ չի դարձել, մի քայլ հետ չի գնացել, մեր մասին է մտածել, հայրենիքի, այդ մի կտոր հողի, ամեն ինչ միախառնվել է իր մեջ, մտածել է, որ մարտը պետք է ընդունի ու կռվի»:

Արմենի Մարո տատիկը որդու անունով է կնքել Արմենին: Իր որդին էլ 19 տարեկանում և նույն ամսում է մահացել. «Հինգ տարեկանում Արմենս աղջկա գեղեցկություն ուներ, հպարտանում էի իրենով, հինգ տարեկան էր՝ գնացինք հարսիս մամայի գյուղը խնձոր հավաքելու: Մեկ էլ հետ գալուց այնպիսի ձյուն եկավ, ասացի՝ ոնց ենք գնալու, բա որ ես հիմա մեռնեմ, ասաց՝ տատի ջան, ես էլ քեզ էստեղ կթաղեմ, քար կդնեմ կողքը, կգնամ քաղաք լիմուզին կբերեմ, լիմուզինով կտանեմ կթաղեմ: Բալես մեծացավ, 18 տարեկան դարձրի, տվեցի Ղարաբաղ, ճանապարհ դնելուց ասացի՝ Արմեն ջան, պայմանս պայման է, էնքան չեմ մեռնի, մինչև դու գաս լիմուզինով ինձ թաղես, եկավ երեխես, բայց լիմուզինը իր համար բերեց, ոչ թե ինձ համար»,- ասաց Արմենի տատիկը:

Ավագ քույրը՝ Լիլիթը, պատմեց, որ փոքրուց մեծացրել է իր երեխայի պես: «Ահավոր շատ էր ուզում տեսնել երեխայիս, ասում էր` չեմ պատկերացնում, մինչև չգրկեմ, չեմ կարող զգալ»:

Արմենը ամենից շատ ձվածեղ ու երշիկ է սիրել. «Մի տարի փոքր էր, ասացինք՝ ինչ տորթ սարքենք, ասում էր՝ վրան լիքը երշիկներ լինեն»:

Քույրը առանց հուզվելու չէր կարողանում խոսել եղբոր մասին. «Արմենը մեր տան հույսն էր…հերոսներ չեն դառնում, հերոս ծնվում են, գուցե ինքը ամբողջ կյանքում զգացել է: Երևի այդ քսան րոպեին ինքը հասկացել է` ինչի համար է ծնվել, ինքը գիտակցել է, որ դա կարող է իր վերջին քայլը լինել: Ահավոր շատ կարոտող էր, այդքան շատ երբեք չէի սպասել իր զանգին, կարծես նախազգում էի, որ դա վերջին զանգն էր, ուղղակի չզանգեց, ու որ գնաց, այնքան եմ փոշմանում, որ մի քանի րոպե ավել չեմ գրկել…»,- հեկեկաց քույրը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում