Փարիզում ավարտվել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբյանդյանի և Ադրբեջանի նրա գործընկեր Էլմար Մամեդյարովի հանդիպումը, որը տեղի է ունեցել հունվարի 23-24-ին նշանակված կիևյան հանդիպումների շրջանակներում: Այս մասին հաղորդում է ադրբեջանական Trend գործակալությունը:
Գործակալությունը նշում է, որ «հանդիպման ընթացքում տեղի են ունեցել բովանդակալից և կոնկրետ քննարկումներ` հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման վերաբերյալ»:









































