Thursday, 02 07 2026
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՀ դեսպանն ու Լիբանանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քննարկել են ոլորտային հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Հայաստանի և Կորեայի ՇՄ նախարարները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Արևելագիտության ինստիտուտի և Մանկավարժական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Հորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրեր
Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են․ ԿԳՄՍՆ
Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, այնուհետև տեղումներ են սպասվում. Սուրենյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն
Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն
ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել
23:25
Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
23:24
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև
20:54
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին

Քոչարյանը, Սերժ Սարգսյանն իրենց կլաններով կկենտրոնանան ՀՀԿ-ի, Ծառուկյանը՝ իր կուսակցության վրա

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է տնտեսագետ Հայկ Բալանյանը։

– Պարոն Բալանյան, ի՞նչ է անելու խոշոր կապիտալը դեկտեմբերի 9-ի ընտրություններում։ Այն նոմինալ առումով չի մասնակցում ընտրություններին, սակայն, բնականաբար, ունի իր հետաքրքրությունները։ Ի՞նչ դիրք են զբաղեցնելու խոշոր սեփականատերերը ընտրություններում, դեպի ո՞ւր են ուղղորդելու իրենց աշխատակիցներին։

– Վարչապետը մի քանի անգամ հայտարարեց, որ ոչ մի բիզնես չի խլվելու, բիզնեսը կարող է հանգիստ աշխատել, ոչ մի խնդիր չեն ունենա, օլիգարխներ չկան, այսինքն՝ պիտի չլինեն և այլն: Իմ կարծիքով՝ խոշոր կապիտալի մեծ մասը  կմնա պասիվ  կամ կփորձի հաճոյանալ իշխանություններին ու այս կամ այն ձևով աջակցել իշխանությանը:

Բացառություն են կազմում, իհարկե, խոշոր սեփականատերեր Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը՝ իրենց կլաններով, ու Գագիկ Ծառուկյանը, որոնց շուրջը նաև այլ անձինք կխմբվեն: Կարծում եմ, որ առաջին երկուսը իրենց ուժերը կկենտրոնացնեն ՀՀԿ-ի վրա, իսկ Ծառուկյանը՝ իր կուսակցության վրա: Բայց այդ շրջանակներից դուրս անձինք, իմ տպավորությամբ, կա՛մ կլինեն պասիվ, կա՛մ կաջակցեն իշխանություններին:

Կարծում եմ, որ իշխանությունները թույլ չեն տա իրենց արջի ծառայություն մատուցել ու աշխատակիցների ուղղորդման տխուր ավանդույթը կրկնել: Այլ խաղացողները, իհարկե, կփորձեն այս կամ այն ձևով օգտագործել այն հնարավորությունները, որ տալիս է աշխատողի կախվածությունը գործատուից՝ պրեմիաների վճարման կամ այլ միջոցների հաշվին: Իհարկե, հին, կոպիտ մեթոդները չեն լինի, բայց ավելի փափուկ մեթոդները կփորձեն օգտագործել:

– Խոշոր կապիտալի ներկայացուցիչները, ըստ Ձեզ, ունե՞ն այս կամ այն քաղաքական ուժի նկատմամբ հետաքրքրություն։ Նախկինում ՀՀԿ-ին մեծ աջակցություն էին ցուցաբերում նրանք։ Այսօր կաջակցե՞ն օրվա իշխանությանը, թե՞ ոչ։

– Ենթադրում եմ, որ զուտ քանակային առումով մեծ մասը կաշխատի այս կամ այն ձևով տեղավորվել նոր իշխանության կողքին, բայց կան անձինք, որոնք սեփական կապիտալի պաշտպանությունը տեսնում են ոչ թե իշխանությունների հետ համաձայնության մեջ, այլ սեփական քաղաքական ազդեցության պահպանման մեջ, և ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն այդ տնտեսական իշխանության քաղաքական տանիքավորման, պաշտպանության գործիքներն են: Քանի դեռ այդ տնտեսական հնարավորությունները իրենց կշռով, ծավալով ու ազդեցությամբ ունեն դոմինանտ դեր երկրի տնտեսության մեջ, չափից ավելի մեծ են ու չունեն հակակշիռներ՝ ի դեմս այլ գործող անձերի խմբի, դասակարգի, միշտ փորձելու են տնտեսական իշխանությունը կոնվերտացնել քաղաքականի:
Այդ պայքարը կդադարի, երբ համոզվեն, որ իրենք կորցրել են դոմինանտ դերը, և որ միջին դասակարգը, միջին բիզնեսը ու պետությունը այնքան հզոր են, որ այն ևս սեփականացնելու փորձերն ապարդյուն են:

– Մինչ այս պահը անընդհատ խոսվում էր օլիգարխներին, սեփականատերերին խորհրդարանից զերծ պահելու մասին։ Կարո՞ղ ենք արձանագրել, որ դա այս անգամ չի ստացվի, և ըստ Ձեզ՝ ինչո՞ւ։

– Այո՛, չի ստացվի, որովհետև չկան սոցիալ-քաղաքական հակակշիռներ հասարակության մեջ, պետությունն էլ դեռ չունի այն ուժը ու վճռականությունը, որպեսզի արգելի այդ գործընթացը, ուստի ստիպված է հաշվի նստել այն իրողությունների հետ, որ առկա են:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում